Skip to content

Վերջին հնչյունները. Մայր դպրոցը` խորթ զավակի կարգավիճակում

Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի շենքը կանգնած է փլուզման եզրին: Դպրոցում տիրում է անհրապույր միջավայր, դասասենյակների պատերը փլվում են, իսկ երաժշտական գործիքները խոնավությունից և սառնությունից անպիտան դառնում: Տարեցտարի պակասում են երաժշտական խմբակների, ինչպես նաև աշակերտների թիվը:

1934 թ-ին հիմնադրված այս երաշժտական դպրոցը, որը հետագայում կկրի իր հիմնադիր Էդուարդ Կզարթմյանի անունը, Լոռու մարզի առաջին երաժշտական դպրոցն է եղել, իսկ նրա համերգային դահլիճը ակուստիկայի տեսակետից հանրապետության մյուս դպրոցների դահլիճների շարքում երրորդ լավագույնն է համարվել, սակայն համերգային դահլիճն այսօր մատնված է անգործության:

«Քաղաքի աչքի լույս դահլիճ ենք ունեցել, իսկ այսօր մարդիկ խուսափում են այստեղ համերգներ անցկացնեն», – վրդովված նշում է դպրոցի նախկին սան, դաշնակահարուհի Կարինե Հակոբյանը, ով ամեն օր սրտի ցավով է մտնում իր հարազատ օջախ: «Մեր դահլիճի մասին պարտավոր է կառավարությունը հոգալ, էլ չեմ խոսում քաղաքապետարանի մասին»:

Դպրոցի վերանորոգման խնդիրը երկար տարիներ դուրս էր մնացել Հայաստանի կառավարության ուշադրությունից: Այս տարի, կառավարության որոշման համաձայն, դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները պետք է սկսված լինեին, սակայն շինարարական մրցույթ այդպես էլ չհայտարարվեց:

Վանաձորի քաղաքապետարանում հավաստիացնում են, որ պատճառը ոչ բավարար ֆինանսավորումն է: Երաժշտական դպրոցում 2008 թ-ին կատարված նախահաշվարկը ցույց էր տվել, որ վերանորոգման համար անհրաժեշտ է 300 մլն. դրամ (985 հազար դոլար), որն էլ հաստատվել է կառավարության կողմից: Պահանջվող գումարի 150մլն. դրամը պետք է հատկացներ Վանաձորի քաղաքապետարանը, 50մլն. դրամը Լոռու մարզպետարանը, իսկ մնացած 100 մլն.-ը’ կառավարությունը: Սակայն, ինչպես նշում է Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը, գումար հատկացրել էր միայն Վանաձորի քաղաքապետարանը, այն էլ նախատեսված գումարից 50 մլն դրամ պակաս:

«Մենք պետք է գոնե 200 մլն. դրամով սկսեինք դպրոցի շինարարությունը, բայց այդ գումարը չունեինք: Կար միայն քաղաքապետարանի հատկացրած 100 մլն. դրամը, որով անիմաստ կլիներ սկսել վերանորոգման աշխատանքներ: Եթե ժամանակի և աշխատանքի դադար տեղի ունենար, մենք ամբողջովին կկորցնեինք շինությունը», – նշում է Աղաբաբյանը:

Իր գոյության 74 տարիների ընթացքում թիվ մեկ երաժշտական դպրոցը Հայաստանին տվել է այնպիսի անվանի կոմպոզիտորներ, երգահաններ, ջութակահարներ, դաշնակահարներ, ինչպիսիք են Ստեփան Ռոստոմյանը, Գրիշա Հախինյանը, Էդիկ Փաշինյանը և այլոք: Իսկ Վանաձորում գործող մյուս վեց երաժշտական դպրոցների հիմնադիրները մայր դպրոցի շրջանավարտներն են:

«Իմ սովորելու տարիներին դպրոցից ստացած տպավորությունը հրաշալի էր: Միջանցքները ծածկված էին ուղեգորգերով, դասասենյակները կահավորված էին, տաք: Զգում էիր, որ մտնում ես արվեստի օջախ, ինչը, ցավոք, չի կարելի ասել այսօր: Երբ աշակերտը սառը սենյակում քարացած մատներով դիպչում է սառը ստեղներին, արվեստի ի՞նչ մասնիկ պիտի քաղի»,- ասում է դաշնակահարուհի Հակոբյանը:

Չնայած շենքային անմխիթար վիճակին, դպրոցում դեռ պահպանվում են հին ավանդույթները: Կազմակերպվում են ամենամյա հաշվետու համերգներ, դպրոցների սաները մասնակցում են տեղական միջոցառումներին, գրավում առաջնակարգ տեղեր:

«Մենք աշխատում ենք, բայց այս աշխատանքը արդյունավետ չէ: Այս պայմաններում խաթարվում է աշակերտի հոգեբանությունը: Երբևիցե չես ասի, որ սա մայր դպրոց է, անգամ խորթ զավակի կարգավիճակ չունենք: Այսպես մենք կկորցնենք 74-ամյա մշակութային այս լուրջ օջախը»:

Երաժշտական դպրոցում այսօր գործում են ստեղնաշարային, լարային և փողային բաժիններ:

Երաժշտական գործիքները նոր չեն, բայց դրանց պակաս չի զգացվում, փոխարենը դրանց պահպանման համար անհրաժեշտ պայմաններ չկան:

«Մեզ մոտ ձմեռը սարսափելի ցուրտ է: Գործիքները շատ մեղք են լինում, ավելի մեղք, քան մենք: Նորմալ պայմաններում նրանք դեռ երկար մեզ կծառայեն», – վստահ է երաժշտական դպրոցի ուսումնական բաժնի վարիչ Ալվարդ Իգիթյանը:

90-ական թվականներին դպրոցն ունեցել է 750 աշակերտ 170 ուսուցիչ, այսօր նրանց թիվը յոթ անգամ նվազել է, հասնելով, աշակերտներինը’ 111-ի, իսկ ուսուցիչներինը’ 23-ի: Այս տարի դիմորդներ շատ քիչ են եղել, ոմանք էլ, ծանոթանալով շենքային պայմաններին, հետ են վերցրել դիմումը: «Հարգում եմ կոլեկտիվի անդամներին, բայց վախենում եմ երեխայիս ուղարկել մի տեղ, ուր ամեն վայրկյան կարող են փլվել պատերը», – ասում է Վանաձորի բնակիչ Լիանա Ղուկասյանը:

Դպրոցի տնօրեն Նորիկ Եթիմյանի խոսքերով երաժշտական դպրոցի շենքի վերանորոգումը լուծում կտա նաև Վանաձորի կամերային երգչախմբի, նվագախմբի և պարարվեստի դպրոցների թափառական վիճակին, որոնք դահլիճ չունենալու պատճառով իրենց փորձերն անց են կացնում տարբեր տեղերում:

«Այդ բոլոր խմբերի տեղը մեր դպրոցում է», – նշում է Նորիկ Եթիմյանը:

Նոյեմբերի սկզբին Վանաձորում Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ թիվ մեկ երաժշտական դպորցի վերաբերյալ ընդունվել է մեկ այլ որոշում: Համաձայն այս որոշման դպրոցի շենքի ամրացման և հիմնանորոգման համար անհրաժեշտ է 365 մլն. դրամ, որի 180 մլն. դրամը կհատկացվի Վանաձորի քաղաքապետարանի 2009 թ-ի բյուջեի միջոցներից, իսկ մնացած 185 մլն. դրամը կհատկացնի կառավարությունը:

Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Այն կազմակերպել էր «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» ՀԿ -ն :

Աղբյուր` JNews.am