Skip to content

Արդարադատություն` «փակ դռների» հետևում

Տեղեկատվության ազատության մասին օրենքի բովանդակությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով վերջերս Արդարադատության նախարարության կողմից ենթարկվել էր փոփոխության և արժանացել մասնագետների բուռն քննադատությանը:

Ոլորտի որոշ մասնագետների հավաստմամբ ոչ թե օրենքում փոփոխություններ են կատարվել, այլ օրենքը ամբողջությամբ, ընդհուպ մինչև անունը, փոխվել է’ դառնալով Տեղեկություն ստանալու ազատության մասին օրենք’ նախկին Տեղեկատվության ազատության մասին օրենքի փոխարեն:

Ի դեպ Տեղեկատվության ազատության մասին գործող օրենքը միջազգային չափանիշների համապատասխանությամբ և կիրառելիությամբ այսօր Հայաստանում համարվում է լավագույն օրենքներից մեկը:

Իսկ փոփոխված տարբերակը, որն ըստ էության դարձել է նոր օրենքի նախագիծ, ըստ մասնագետների հագեցած է տեղեկատվություն ստանալու վերաբերյալ երեք անգամ ավելի սահմանափակող կետերով, քան նախորդը:

Առկա 15 սահմանափակումներից գրեթե բոլորն ունեն նույն թերությունը. նշված չէ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվի տեղեկատվություն տրամադրողը, որպեսզի որոշի տվյալ ինֆորմացիան դասվում է սահամանափակումների թվին, թե ոչ:

Ի տարբերություն գործող օրենքի նոր օրենքի նախագծում ներառված չէ նաև այնպիսի դրույթներ, համաձայն որի տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե այն վերաբերում է մարդու անվտանգությանն ու առողջությանը, սպառնալիքներին, բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը, առողջապահության և կենսական այլ ոլորտներում տիրող իրավիճակին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը համարում է, որ այս օրենքի նախագիծը ընդհանրապես անհեթեթություն է, – «Ես չեմ կարող կարծիք հայտնել գոյություն չունեցող մի բանի մասին, առավել ևս որ այն անհեթեթ ու անգրագետ է գրված»:

Դոյդոյանը ասում է, որ տվյալ նախագծի վերաբերյալ իր ղեկավարած կենտրոնը դիտողություններով հանդես էր եկել դեռ հոկտեմբերի 23-ին, երբ այն առաջին անգամ քննարկման էր դրվել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում կազմակերպված հանրային լսումների ժամանակ: Դոյդոյանն առաջարկել էր նոր օրինագիծ մցնելու փոխարեն ընդամենը փոփոխություններ կատարել գործող օրենքի 5-րդ և 10-րդ հոդվածներում’ նկատառում կատարելով, որ վարչապետը Արդարադատության նախարարությանը հանձնարարել է գործող օրենքը բարելավել, այլ ոչ թե ամբողջությամբ փոխել:

Արդարադատության նախարարության լրատվության բաժնի աշխատակից Լանա Մշեցյանն ասում է, որ օրենքի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ կարող է տալ նախագ’ի հեղինակը, որն էլ ժամանակավոր բացակայում երկրից, սակայն Մշեցյանն ավելացնում է նաև, որ անգամ եթե Հայաստանում լիներ, նա չէր մեկնաբանի, քանի որ նախագիծը գտնվում է աշխատքնային պրոցեսում: «Օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության և միայն նրանց եզրակացությունից հետո հնարավոր կլինի մեկնաբանություններ անել», ասում է նախարարության աշխատակիցը:

Նախագծի վերաբերյալ իրենց զայրույթն են հայտնում նաև իրավական և դատական ոլորտները լուսաբանող լրագրողները, քանի որ նախագծով սահմանված է նաև, որ արգելվում է պահանջել կամ տրամադրել տեղեկատվություն այն գործերի վերաբերյալ, որոնք գտնվում են դատարանի վարույթում:

«Առավոտ» օրաթերթի իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Ռուզան Մինասյանի համոզմամբ դատարանի վարույթում գտնվող գործերի մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ սահմանափակումները քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ շատ դեպքերում տուժող քաղաքացիներն են ցանկություն հայտնում, որ լրագրողները ներկա գտնվեն և լուսաբանեն դատավարության ընթացքը:

«Ես քաղաքականացված չլինելով’ կարծում եմ, որ նման դրույթի համար կարող էին հիմք ծառայել նաև մարտիմեկյան իրադարձությունները», – ասում է Մինասյանը:

«Լրատվամիջոցներն այսօր անհավասար դաշտում են աշխատում. կային վկաներ, որոնք դատարան դատակոչված չէին, բայց իրենց ցուցմունքները տպագրվում էին պաշտոնական, պետական լրատվամիջոցներում և արդյունքում ստացվում էր, որ մեր նման(ոչ պաշտոնական) թերթերի համար ստեղծվում է անհավասար մրցակցություն: Այս դեպքում ինչու ինֆորմացիոն մենաշնորհը չվերցնել իմ ձեռքը և տպագրել այն ինֆորմացիան, որը դժվարությամբ առաջինը ես եմ ձեռք բերել»,- ասում է «Առավոտ»-ի թղթակիցը:

Տեղեկատվական իրավունքի մասնագետ Էդգար Շաթիրյանի կարծիքով նախագծում առկա որոշ կետեր սահմանափակում են ոչ միայն դատական նիստերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը, այլև այդ նիստերի հրապարակումը:

«Դատական նիստերի լուսաբանմանը վերաբերող կետը ձևակերպված է անգրագետ: Ոչ թե պետք է դատական վարույթում գտնվող գործի ընթացքի մասին տեղեկատվության տրամադրումը արգելել, այլ հենց այդ գործի մասին տեղեկատվության տրամադրումը», ասում է մասնագետ Շաթիրյանը:

Մինչդեռ իրավաբան Հրայր Թովմասյանը կողմ է նման սահմանափակմանը, թեպետ ծանոթ չլինելով նախագծի բովանդակությանը:

«Եթե ընթացիկ դատավարության վերբերյալ լրագրողը, օրինակ, հրապարակում է մի վկայի ցուցմունք, հաջորդ վկան կարող է օգտվել նախորդի վկայությունից ու սուտ ցուցմունք տալ: Օրինակ ԱՄՆ-ում դատական նիստերին լրագրողների ներկայությունը ընդհանրապես արգելված է», – ասում է Թովմասյանը:

Մասնգետները մտահոգված են, որ նման չարաբաստիկ նախագծի ընդունման դեպքում այն ալիքաձև ազդեցություն կունենա մի շարք այլ օրենքների վրա: Այս դեպքում անհրաժեշտ կլինի նաև փոփոխություններ կատարել ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսգրքերում, որտեղ լրագրողի մասնագիտական իրավունքների մասով հստակ տրված են սահմանումներ’ համաձայն որի լրագրողները իրավունք ունեն գտնվել հանրային բաց քննարկումներին’ կատարելով գրառումներ ու ձայնագրություններ, իրենց հոդվածներում ներկայացնելով կողմերին:

Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Այն կազմակերպել էր «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» ՀԿ -ն 

Աղբյուր` JNews.am