Ներկայացնում ենք վերջերս ԱՄՆ կառավարության կողմից պատրաստված երկու փաստաթուղթ, որոնց մեջ անդրադարձ է կատարվել նաև հայկական ԶԼՄ-ներին`մայիսին հրատարկված ԱՄՆ պետդեպարտամենտի համաշխարհային ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ ամենամյա զեկույցը և նախորդ շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարությունը մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:
ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես ԶԼՄ-ների մասով ասվում է. «Գովելի է Հայաստանի Իշխանությունների կողմից ԶԼՄ միջավայրի բարելավումը, որը հնարավորություն տվեց բոլոր կուսակցություններին ու թեկնածուներին էլեկտրոնային լրատվամիջոցներով ներկայանալու իրենց ընտրողներին»:
Նույն հայտարարության մեջ նշվում է, որ չնայած որոշ ընդդիմադիր
կուսակցությունների վերաբերյալ լուսաբանումներին ավելի քիչ ժամանակ է հատկացվել,
քան իշխանական կոալիցիայի կուսակցություններին, սակայն, ի տարբերություն 2008թ.
նախագահական ընտրությունների, բովանդակային առումով ընդդիմության
լուսաբանումը ընդհանուր առմամբ չեզոք էր:
«Ընդդիմադիր թեկնածուներն ու նրանց կողմնակիցները հնարավորություն են ունեցել տարբեր հեռուստաընկերությունների, այդ թվում և հանրային հեռուստատեսության եթերում, հարցազրույցների միջոցով ներկայացնելու իրենց դիրքորոշումը, և այս հնարավորություններից շատերն օգտագործվել են նրանց կողմից», ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության ամբողջական տեքստը հետևյալ հասցեում` http://www.usa.am/index.php:
Իսկ պետդեպարտամենտի զեկույցը մեկ այլ պատկեր է արտացոլել: Պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոն Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների անդրադարարձի մեջ կարեւոր տեղ է հատկացրել ԶԼՄ-ների ազատությանը:
Զեկույցում նշված է, որ 2008 թ. նախագահի ընտրությանը հաջորդած մարտի 1-ի իրադարձություններից հետո հայտարարված 20-օրյա արտակարգ դրությունը խիստ սահմանափակել է մամուլի ազատությունը:
«Ի պատասխան Հայաստանում կեղծված նախագահական ընտրության եւ ժողովրդավարական այլ ետընթացների` ԱՄՆ ավելի եռանդուն է դարձրել աշխատանքը քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների, տեղական իշխանության, երիտասարդ եւ կին ակտիվիստների, ինչպես նաեւ կառավարությունում գործող բարեփոխիչ գործիչների հետ, որպեսզի ետընթացը դադարեցվի, վերանան բացասական միտումները, եւ բավարարվի ժողովրդավարություն հաստատելու վերաբերյալ ժողովրդի պահանջը”,- ասված է Պետդեպարտամենտի զեկույցում:
Զեկույցում նշված է, որ ժողովրդավարացման գործընթացում շատ կարեւոր է համարվում քաղաքացիների իրազեկության բարձրացումը եւ նրանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, այդպիսով` քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանը:
Ամենամյա զեկույցն ամբողջությամբ հնարավոր է կարդալ ԱՄՆ պետական դեպարտամենտի ինտերնետային կայքում (http://www.state.gov/g/drl/rls/afdr/2009/eur/122891.htm ):
Աղբյուր`JNews.am