Նարե Տեր-Գաբրիելյանը հարցազրույց է վերցրել Հայաստանի նախագահին առընթեր` Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահի տեղակալ, կենսաբանական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանից:
– Պրն. Հովհաննիսյան ի՞նչ կարծիք ունեք Սեւանի ավազանում ոսկու վերամշակման գործարանի կառուցման գաղափարի վերաբերյալ:
– Նախ ասեմ, որ այդ գաղափարը ծագել էր մեր ոսկու հանքերը շահագործող օտարերկրացիների մոտ: Նպատակը մեկն էր. ֆաբրիկան մոտեցնել բուն հանքավայրին: Դրանով նրանք ազատվում էին հանքը երկաթուղով Արարատ տեղափոխելու հոգսից, հետևաբար ավելի մեծ շահույթ ստանալով: Մի բան, որ անթույլատրելի էր:
– Իսկ ինչու՞ էր անթույլատրելի:
– Որպեսզի շատ չծավալվեմ, ասեմ, որ հանքաքարից ոսկու կորզման ժամանակ կիրառվում է ցիան, իսկ դա գոյություն ունեցող ամենասարսափելի թույնն է: Ուրեմն այդ ցիանը և այլ վնասակար նյութեր լցվելու էին Սևան` ոչնչացնելով ողջ կենդանական աշխարհը, բուսականությունը: Եթե չմոռանանք, որ Սևանի ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը, պետք չէ մեծ երևակայություն ունենալ պատկերացնելու, թե ինչ անդառնալի աղետ էր սպառնում ժողովրդին:
– Իսկ մի՞թե մեր իշխանությունները չէին պատկերացնում նման հետևանքների մասին:

– Կային պատկերացնողներ և ընդդիմադիրներ: Մեր հանձնաժողովի անդամները և նվիրյալ բնապահպաններ վիթխարի ջանքեր էինք գործադրում այդ վտանգը կանխելու համար: Այսօր ես առաջին անգամ կարող եմ ուրախությամբ հայտարարել, որ այդ հարցը ընդմիշտ փակված է և դա հնարավոր եղավ միայն մեր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի միջամտությունից հետո:
– Ուրեմն պետք է շնորհավորել բոլորիս: Այժմ, որպես Սևանի խնդիրների հանձնաժողովի անդամ, խնդրում եմ նշեք այն խնդիրները, որոնցով զբաղվում է այդ հանձնաժողովը:
– Առաջինը և գլխավորը Սևանի ջրերի մակարդակը բարձրացնելու խնդիրն է: Տասնամյակներ շարունակ մենք բարբարոսաբար պակասացրել ենք Սևանի ջուրը: Այն իջել էր 20 մետրով, որը վտանգում էր լճի ճահճացմանը: Հիմա պետական մակարդակով խնդիր է դրված Սևանի ջրերի մակարդակը հասցնել 1905 մետրի: Երկրորդ խնդիրը Սևանի ջրերի մաքրության հարցն է: Այժմ մենք մշակում ենք միջոցառումներ և ներկայացնում ենք կառավարություն` այդ խնդիրներին լուծում տալու համար: Առաջ ընկնելով ասեմ, որ Սևանա լիճը ոչ միայն բնությունից հայ ժողովրդին տրված մեծագույն պարգև է, հարստություն (էներգիայի աղբյուր, ձկնարդյունաբերություն…), այլև խմելու ջրի վիթխարի ավազան: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ կգա ժամանակ, երբ մենք խմելու ջուր կվաճառենք հարևան երկրներին: Ահա ինչպիսի գանձ է Սևանը, իսկ գանձը պետք է աչքի լույսի պես պահպանել: Եվ եթե մենք կարողանանք ազգովի կատարել այդ խնդիրը, ապա սերունդներին կժառանգենք մեր մեծ հարստությունը, մեր գոյատևման կարևորագույն երաշխիքներից մեկը: