Իմ ուսանողական օրը սկսվում և ավարտվում է երթուղային տաքսում: Արդեն երկու տարի է, ինչ ես ամեն օր` առավոտյան, նստում եմ մեր շենքի կողքից իր երթը սկսող 13 համարի երթուղայինը, իսկ դասերից հետո տուն վերադառնում նույն երթուղայինով: Այս ընթացքում արդեն հասցրել եմ լավ ծանոթանալ 13-ի և՛ վարորդներին, և՛ մեքենաներին:
Մեքենաների վերաբերյալ բավարար է ասել, որ բոլորը «ՌԱՖ» մակնիշի են: Իսկ վարորդներից կցանկանայի առանձնացնել հատկապես երկուսին, որոնցից մեկի անունը դրել եմ «Դժգոհիկ», իսկ մյուսինը` «Ռոմանտիկ»:
Դժգոհիկը մոտ 40 տարեկան տղամարդ է` մռայլ դեմքով, «ռաբիս» և սրտաճմլիկ երաժշտական նախասիրություններով: Նա ունի մի վատ սովորություն. մշտապես քթի տակ չարագուշակ բաներ է փնթփնթում` «երկիրը` երկիր չէ» կամ «երկիրը ղեկավարում են անգրագետները»: Նրա կողքին նստող ուղևորներին թվում է, թե Դժգոհիկն իրենց հետ է խոսում և, քաղաքավարությունից ելնելով, պարզապես գլխուները տմբտմբացնում են:
Դժգոհիկը բացարձակ տանել չի կարողանում երկու բան. առաջին, երբ կանգառից դուրս կանգառ են պահանջում և երկրորդ, երբ առավոտյան իրեն 1000 կամ 5000 դրամանոց են տալիս: Երկու դեպքում էլ նա անասելի այլայլվում է և սկսում ավելի բարձր փնթփնթալ ու դժգոհել` «մեղավորին» դնելով անհարմար վիճակի մեջ:

Մեր մյուս հերոսը`Ռոմանտիկը, Դժգոհիկի ճիշտ հակապատկերն է: Նախ նա իր աշխատանքային օրը սկսում է ուղևորներին բարևելով, հարցնելով, թե արդյոք բոլորի տրամադրությունը լավ է: Դժգոհիկից տուժած ու վախեցած ուղևորների կցկտուր խնդրանքներին Ռոմանտիկը արձագանքում է շատ սիրալիր ու բարի.
-Դու մենակ ասա՛ որտե՞ղա հարմար, կանգնացնեմ:
Ռոմանտիկը փորձում է իր դեղին գույնի մեքենան հնարավորության սահմաններում գեղեցկացնել, ձևավորել. մի ժամանակ նրա մեքենայի փոխանցման տուփը ապակեպատ էր` ներսում մի ամբողջ ջրային աշխարհ` ապակու տակից երևացող ծովային բույսերով ու փոքրիկ, չալպտուրիկ ձկնիկով:
Իհարկե, կենսուրախ ու վառվռուն ձկնիկը ոչ մի կերպ չէր սազում գորշ ու մաշված մեքենային, բայց ուղևորներն այդ փոքրիկ մանրուքը միշտ էլ խրախուսող ժպիտով էին ընդունում:
Այս երթուղու բոլոր մեքենաներն են աչքի ընկնում իրենց մաշվածությամբ ու ընդհանուր բազմաչարչար տեսքով: Բայց դրա շնորհիվ է, որ կանգառում սպասելիս նկատում եմ դեռ շատ հեռվից եկող, ինձ այդքան հարազատ 13-ին: Իսկ երբ նկատում եմ, որ մոտեցող մեքենան դեղին գույն ունի, ուրախությունից մի լավ խորը շունչ եմ քաշում:
Աղբյուր` JNews.am