Թեհրանի դատարանը մեղադրել է իրանցի լրագրող Ժիլա Բանի Յագուբին հակապետական գործունեության համար և դատապարտել 1 տարի ազատազրկման, հայտնում է «Մեդիա Ֆորում» կայքը:
Դատարանը նաև արգելել է Ժիլա Բանի Յագուբին զբաղվել լրագրությամբ 30 տարի ժամկետով:
Ժիլա Բանի Յագուբն ու իր ամուսինը` Բահման Ահմադի Համուին ձերբակալվել են 2009 թվականի հունիսին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված մասսայական ցույցերի համար: 2 ամիս բանտում անցկացնելուց հետո լրագրողին ժամանակավորապես ազատ են արձակել, սակայն ամուսինը դատապարտվել է 5 տարի ազատազրկման:
Լրագրողի դատապաշտպան Ֆարիդա Հեյրեդը զարմացած է դատարանի այս որոշումից. «Մի՞թե նրանք, ովքեր զրկել են Ժիլային լրագրությամբ զբաղվելու իրավունքից 30 տարով, չեն մտածում` ինչպես նա պետք է ապրի»:
Աղբյուր` http://www.mediaforum.az/articles.php?lang=rus&page=03&article_id=20101027024835681