Անկարա. Նոյեմբեր 15 – Թուրքիայում քրեական գործ է հարուցվել լրագրողի և թողարկող խմբագրի հանդեպ:
Ինչպես հայտնում է Armenia Today-ը, Ստամբուլի դատարանը քրեական գործ է հարուցել թուրքական “Թարաֆ” թերթի թղթակցուհի Նեշե Դյուզելի և թողարկող խմբագիր Ադնան Դեմիրի հանդեպ հակաահաբեկչության հոդվածով: Ստամբուլի գլխավոր դատախազի մեղադրական եզրակացության համաձայն` լրագրողների մեղադրանքը հնչում է “զինված ահաբեկչական կազմակերպության պրոպագանդա”: Նրանց սպառնում է 7.5 տարվա ազատազրկում:
Մեղադրանքի պատճառ է հանդիսացել Նեշե Դյուզելի հարցազրույցը, որը նա վերցրել է Բրյուսելում Քրդական հասարակությունների Միության առաջնորդներ Զուբեյր Այդարից և Ռեմզի Քարալից:

Ըստ դատախազ Հական Քարաալիի մեղադրական եզրակացության` “Դյուզելի հոդվածը ընթերցողների աչքերւմ արդարացնում էր “անջատողական կազմակերպության”` բռնության և ահաբեկչության կոչը”, գրում է “Թարաֆը”: Մեղադրողը նաև հղում է կատարել Եվրապական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել` ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետության տարածքային ամբողջականության կամ հասարակական կարգի պահպանման համար, անկարգությունների և հանցագործությունների կանխման նպատակով: “Ես չեմ պաշտպանում ահաբեկչական կազմակերպությունները, հակառակը, ես բաց քաղաքականության կողմնակից եմ”, – դատարանում ասել է Դյուզելը և ավելացրել, որ այսօր թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում այդ տխրահռչակ “ահաբեկչական կազմակերպության” հետ:
Լրագրող Նեշե Դյուզելը իր ամբողջ կյանքը նվիրել է երկրի համար առավել սուր հարցերի լուսաբանմանը. քրդական հարցին, ալավիտների խնդրին` որպես կրոնական փոքրամասնություն, թուրքական ազգայնականությանը և երկրում զինվորականների դերին: Միևնույն ժամանակ նա խոսք է տրամադրում թե´ “աջակողմյաններին”, թե´ “ձախակողմյաններին, ինչպես կրոնական առաջնորդներին, այնպես էլ աթեիստներին, և´ քրդերին, և´ թուրքերին:
Դյուզելն աշխատել է այնպիսի հանրահայտ թուրքական թերթերում, ինչպիսիք են “Մելլիեթը”, “Ենին”, “Դունյան” և “Հարրիեթը”: Նա նաև մի քանի հեռուստահաղորդումների հեղինակ է և հաղորդավար:
Հիշեցնենք, որ վերջերս թուքական մամուլում սկսել են խոսել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի` քրդական խնդրի լուծման նոր մոտեցման մասին: Նա պատրաստվում է քրդական ընդդիմադիրների հետ երկխոսության հանել Քրդական աշխատանքային կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին, որը ցմահ բանտարկության մեջ է:
Աղբյուր. www.rosbalt.ru