Skip to content

Լրագրողները մեղադրվում են լրտեսության մեջ

Ինչպես հայտնում է Spiegel-ը, Իրանի իշխանությունները Իսլամական հանրապետության դեմ լրտեսության հոդվածով մեղադրանք է ներկայացրել ձերբակալված երկու գերմանացի լրագրողների դեմ: Լրագրողները ձերբակալվել էին հոկտեմբերին այն բանից հետո, երբ փորձել էին հարցազրույց վերցնել իրանուհի Սաքինե Աշտիանիի որդուց: Այդ կինը ամուսնական դավաճանության համար դատապարտվել էր մահվան`քարկոծման միջոցով:

Նոյեմբերի 15-ին լրագրողներին ցույց են տվել կենտրոնական հեռուստատեսությամբ, որտեղ նրանք հասարակայնորեն “ընդունել են իրենց սխալները”:  AFP գործակալության խոսքերով` լրագրողների ձայնը չէր լսվում, իսկ թարգմանիչ-հաղորդավարը պնդում էր, որ լրագրողներն ամբողջ մեղքը բարդում են Գերմանիայում բնակվող Մինա Ահադիի վրա, ով Գերմանիայում հակաքարկոծման հանձնաժողովի քարտուղարն է:

Իրանական իշխանությունները մեղադրում են լրագրողներին այն բանում, որ նրանք, օգտագործելով տուրիստական վիզաներ, մուտք են գործել երկիր լրագրողական գործունեությամբ զբաղվելու նպատակով:

Աղբյուր. http://www.lenta.ru/news/2010/11/16/spionage/