Skip to content

Նոր ձեռնարկ լրագրողների համար

Ինչպես հայտնել է Քաղաքացիական զարգացման ինստիտուտի հանձնաժողովի նախագահ Իա Անթաձեն նոյեմբերի 19-ին Ֆրոնթլայն Ջորջիա ակումբում, լրագրողների և լրագրության բաժինների ուսանողների համար հրատարակվելու է նոր ձեռնարկ:

Գիրքը, որը կոչվում է “Լրագրողական էթիկայի կանոնադրություն (Հոդվածների վերլուծություն)”, իրենից ներկայացնում է վրացական մամուկում տպագրված 20 հոդված, որոնք մանրամասնորեն վերլուծված են համաձայն լրագրողական էթիկայի կանոնների:

Գիրքը հիմա հավաքագրման փուլում է: Ընդհանուր հաշվով կհրատարակվի 300 օրինակ և անվճար կբաժանվի տարբեր համալսարաններին: Համացանցային տարբերակը հասանելի կլինի www.cdi.org.ge կայքում:

Գրքի հրատարակումը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից` Վրաստանի մեդիաօժանդակման ծրագրի շրջանակներում:

Աղբյուր. Media.ge