Իրանի գլխավոր դատախազ Հուլամհուսեյն Մոխսունի Էժեին հայտնել է մոտ 60 “արգելված” կայքերի հիմնադիրների ձերբակալման մասին Մեշխեդ, Ֆարս և Թեբրիզ քաղաքներում:
Ինչպես հայտնում է “Մեդիա Ֆորում” կայքը, Մոխսունի Էժեին հայտնել է, որ իրանական դատական համակարգը հետագայում ևս խիստ պատժամիջոցներ կկիրառի “չթույլատրված” կայքեր ստեղծող և դրանց հետ համագործակցող անձանց նկատմամբ. “Ձերբակալվածների գործերը հիմա քննվում են: Նրանցից ոմանք գտնվում են բանտում, ոմանք էլ գրավի դիմաց ազատ են արձակվել մինչև դատական գործընթացի սկիզբը: Կարծում եմ, նրանց դատական նիստերը կկայանան մոտ օրերս”:
Մոխսունի Էժեին ոչինչ չի մանրամսնել ձերբակլվածների ինքնության և ձերբակալման ժամկետի վերաբերյալ: