«Եթե իշխանությունները ցանկանում են պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ համապետական ընտրություններից առաջ դրական քայլեր կատարել` դուր գալու համար հասարակությանը եւ միջազգային կազմակերպություններին, ապա պետք է կատարեն Եվրոպական դատարանի որոշումը եւ եթեր վերադարձնեն «Ա1+»-ին»:
«Ա1+»-ի հետ զրույցում հայտնելով այս համոզմունքը` «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ եւ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Աշոտ Մելիքյանը նաեւ ավելացրեց, որ իշխանությունները դրանից միայն կշահեն. «Եթե ցանկանում ենք դառնալ դեմոկրատական երկիր եւ ունենալ բազմակարծիք հեռուստաոլորտ, ապա իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն ոլորտի ազատականացման համար»:
Նշենք, որ ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի` ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամ, որի նախաձեռնած քվեարկությանն արդեն մասնակցել է 14 000-ից ավելի մարդ, որոնք դրամական փոխանցում են կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչն էլ նշանակում է 14 000 քվե` «Ա1+»-ի օգտին:

Դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) կհայտարարի հեռուստակապուղիների մրցույթի հաղթողներին: Մրցույթին մասնակցող «Ա1+»-ի շանսերը, ըստ Աշոտ Մելիքյանի` մեծամասամբ պայմանավորված են հանրային ակտիվությամբ եւ որակյալ հեռուստաեթեր ունենալու նրա պահանջով. «Դա կնշանակի, որ հանրությունը «Ա1+»-ին չի մոռացել եւ շարունակում է սիրել: Շատ կարեւոր է, որ իշխանական ատյաններում դա տեսնեն: Այդ հարցում ինձ թվում է` լուրջ դերակատարում կարող է ունենալ մեր հիմնադրամը, որի աշխատանքներն էլ ավելի պետք է ակտիվացնել»:
Նրա ասելով` երբ իշխանությունների կողմից փորձ էր արվում փակել Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, եւս ստեղծվեց հիմնադրամ եւ ստացված հանգանակությունների շնորհիվ պահպանվեց հեռուստաընկերությունը: «Սակայն «Ա1+»-ի պարագայում կարեւոր է ոչ թե գումարի չափը, այլ քվեարկողների քանակը, որ ՀՌԱՀ-ը, վերջնական որոշում ընդունելիս, զգա հանրային պահանջը` ունենալ այնպիսի հեռուստատեսություն, ինչպիսին «Ա1+»-ն է»,- ընդգծեց Աշոտ Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ՀՌԱՀ-ի որոշումներին, ապա նրա ասելով. «Այստեղ օբյեկտիվության մասին խոսելն ավելորդ է. եթե օբյեկտիվություն լիներ, կլիներ նաեւ արդար մրցակցություն:
ՀՌԱՀ-ը, ցավոք, ընդամենը գործիք է իշխանությունների ձեռքում»: Մինչդեռ հասարակությունն, ըստ պարոն Մելիքյանի` արդեն հոգնել է հեռուստաեթերի գորշությունից եւ ցանկանում է ունենալ օբյեկտիվ հեռուստատեսություն: Այս առումով` նրա համոզմամբ` դեկտեմբերի 16-ը վճռորոշ կլինի, քանի որ իրականում պայքարը բարեփոխված, որակյալ եթեր ունենալու համար պետք է լինի: Հակառակ դեպքում. «Մոտակա 10 տարիներին այն դաշտը, որ ձեւավորվել է, մրցույթի արդյունքներով կմնա նույնը, եւ եւս 10 տարի կունենանք այն, ինչ ունենք»:
Աղբյուր. http://www.a1plus.am