Skip to content

Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջը ճանաչվեց լավագույնը

«Armnet Awards» վեբ-մրցույթի գլխավոր մրցանակը բաժին է ընկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջին` http://parajanovmuseum.am, որը ստեղծվել է ZOOM GRAPHICS ընկերության կողմից: Այս նախագիծն ամենաշատ ձայներն է հավաքել բոլոր անվանակարգերում, ինչպես նաև ճանաչվել է լավագույնը «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում:

«Դիզայն և յուզաբիլիթի» անվանակարգում ժյուրին կրկին նախապատվությունը տվել է ZOOM GRAPHICS ընկերության աշխատանքին` Երևանի Սիրահարների այգու կայքին` www.bg.am: «Տարվա առաջընթաց» անվանվել է http://www.rate.am կայքը, որի ստեղծման գաղափարը պատկանում է SFL ընկերությանը: «Լավագույն նորարարություն» անվանակարգում մրցանակը բաժին է ընկել ՀՀ կառավարության կայքին` http://e-gov.am: Ժյուրիի կարծիքով, օրիգինալությամբ աչքի է ընկել ArmComedy (armcomedy.com) բլոգը:

[[wysiwyg_imageupload:6:]]

Միջազգային ժյուրին հաղթողներին ընտրել է 640 կայքերից, որոնք ներկայացվել էին մրցույթին նախատեսված 75-ի փոխարեն, որոնք պետք է «մաղվեին» հանրային քվեարկության արդյունքում: «Առաջին հերթին, զտվել են կայքերը, որտեղ նկատվել է հեղինակային իրավունքների խախտում, բռնության կոչ, անհանդուրժողականություն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ArmNet Awards նախագծի ղեկավար Ժիրայր Թերզյանը:

Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկվել են ինչպես հայկական ընկերություններ, այնպես էլ արտասահմանյան` Microsoft, Opera Sotware, «Էխո Մոսկվի» ռադիոկայան, Vkontakte.ru սոցիալական կայք, RuTube.ru , RAEC և այլն:

Աղբյուր` http://www.panarmenian.net