Իրանում հայտնի լրագրող Մաշալլահ Շամսալվաեզիին ազատազրկել են 16 ամսով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին վիրավորելու և «իսլամական ռեժիմը վարկաբեկելու» համար:
Լրագրողի խոսքերով «մեկ տարին նա ստացել է նրա համար, որ չափազանց շատ հարցազրույցներ է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներին: Եվս չորս ամիս ավելացրել են այն բանի համար, որ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, թե Ահմադինեջադը ինքն իր մասին շատ մեծ կարծիք ունի»:
20 օրվա ընթացքում լրագրողը կարող է բողոքարկել դատարանի որոշումը, հայտնում է «Associated Press»-ը:
Մաշալլահ Շամսալվաեզին Իրանի Լրագրողների միության նախագահն է:
Աղբյուր: ru.trend.az