Լոռին, որի գրեթե բոլոր քաղաքներում հեռուստաընկերություններ են գործում, թվային հեռարձակման արտոնագրի համար հայտարարված մրցույթում ակտիվություն չցուցաբերեց :
Մարզի 6 հեռուստաընկերություններից միայն մեկը հայտ ներկայացրեց մարզային հեռուստատեսության արտոնագիր ստանալու համար:
Վանաձորի երեք, ինչպես նաև Սպիտակի, Ալավերդու և Տաշիրի տեղական հեռուստաընկերությունները չմասնակցեցին մրցույթին: Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը գիտեն, թե ում է այս անգամ ժպտալու «ֆորտունան»: Այսպես է կոչվում Ստեփանավանի հեռուստաընկերությունը, որը միակ հայտատուն է Լոռուց:
Եթե, իհարկե, մրցակից չունենալով, «Ֆորտունան» մրցույթում հաղթող ճանաչվի, այս ընկերությունը հավակնում է ստանալ թվային հեռարձակման Լոռու մարզային հեռուստաընկերության կարգավիճակ:
Սա նշանակում է, որ մինչ այժմ միայն Ստեփանավան քաղաքի տարածքում հեռարձակող հեռուստաընկերությունը հեռարձակման հնարավորություն է ստանալու մարզի ողջ տարածքով, որն այսօր չի կարողանում ապահովել մարզի ոչ մի հեռուստաընկերություն:
Այժմ մարզի բոլոր վեց հեռուստաընկրությունների հեռարձակման տիրույթն ընդգրկում է հեռուստաընկերության գտնվելու վայրն ու, լավագույն դեպքում, հարակից համայնքները:
Վանաձորի ավելի քան քսան տարվա փորձ ունեցող «ՄԻԳ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը մրցույթին չմասնակցելու պատճառը հստակ չի նշում: Ասում է, որ դա իրենց գաղտնիքն է: Մինչդեռ մրցույթից առաջ ասում էր, որ երկմտում են՝ դիմե՞լ մրցույթին, թե՞ ոչ:

Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանն էլ ասում է, թե «ժամանակ չեղավ լավ ծրագիր կազմելու»: Նա հույս է հայտնում, որ 2015 թվականից հետո կրկին կհայտարարվի թվային հեռարձակման նոր մրցույթ, որին էլ իրենք կմասնակցեն:
Չմասնակցելու հստակ հիմնավորում ունի Վանաձորի մեկ այլ՝ երկարամյա «Լոռի TV» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Ըստ նրա թվային հեռարձակման հետ կապված պահանջները չափազանց խիստ են և իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ թվային հեռարձակման արտոնագիր ստանալուց հետո կատարվելիք ծախսերը ընկերությունը չի կարողանա փոխհատուցել:
«Մինչև 2015 թվականը արտոնագիր ստացած հեռուստաընկերությունը պարտավոր է միաժամանակ ապահովել մարզային սփռում: Դա ենթադրում է, որ մարզում մոտավորապես 15-20 հաղորդակ պիտի տեղադրվի, ինչը կպահանջի շուրջ 150 000 դոլար»,- ասում է Ավետիսյանը,- «թվային հեռարձակման անցնելուց հետո այդ ծախսերը հօդս կցնդեն»,- ասում է նա:
«Մենք այդ ամենը պետք է հասցնենք իրականացնել 5 տարվա ընթացքում: Արժե՞ այդ մեծ գումարը ծախսել, մանավանդ, որ հաղորդակները թվային հեռարձակման անցնելուց հետո պետք է դեն գցել»,-հավելում է «Լոռի TV» ՀԸ գործադիր տնօրենը:
Ավետիսյանն ասում է, թե իրենք չունեն հովանավոր, ով նման շռայլություն թույլ կտար իրեն: Մինչդեռ մարզկենտրոնից շուրջ 30 կիլոմետր հեռու գտնվող Ստեփանավանի «Ֆորտունան» ծախսերից կարծես թե չի վախենում:
«Ֆորտունա» հեռուստաընկերության սեփականատեր Կարեն Արշակյանն ասում է, որ ֆինանսավորող ունեն, բայց առայժմ հրաժարվում է հրապարակավ ասել նրա անունը: «Մրցույթում հաղթելուց հետո կասեմ»,-խոստանում է Արշակյանը:
Թեպետ «Ֆորտունա»-ն ընդամենը երկու տարով է երիտասարդ Վանաձորի «ՄԻԳ»-ից և «Լոռի TV»-ից, բայց իր գործունեության 18 տարիների ընթացքում հասցրել է իր տեղը զբաղեցնել մարզային հեռուստատեսությունների շարքում: Սակայն փորձագետներն ասում են, որ «Ֆորտունա»-ն թե՚՛ հաղորդումների որակով, թե՛ տեխնիկական զինվածությամբ ու շենքային պայմաններով զիճում է Վանաձորի երկու խոշոր հեռուստաընկերություններին:
Այդուհանդերձ, ֆինանսական նոր աղբյուրից ներդրումներ ստանալու ակնկալիքով հեռւստաընկերությունը հայտ է ներկայացրել հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով և հավատում է իր հաղթանակին:
«Այս դաշտում երկար տարիներ աշխատել ենք: Հանձնաժողովի հետ ոչ մի խնդիր չենք ունեցել», – ասում է Արշակյանը՝ շեշտելով իրենց բարի համբավի մասին:
Կարեն Արշակյանը հերքում է այն շրջանառվող լուրերը, որ «Ֆորտունա»-ի թիկունքում կանգնած է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: «Ֆորտունայի միակ բաժնետերը ես եմ, ու որևէ քաղաքական գործչի ցանկությամբ չէ, որ մենք մասնակցել ենք ու հավանաբար կհաղթենք մրցույթում»: