Skip to content

Վրացի լրագրողը կդատապարտվի առանց դատապաշտպանի

Դեկտեմբերի 29-ին Դեդոպլիսցկարո շրջանի դատարանը որոշում կկայացնի լրագրող Իլիա Մարտկոպլիշվիլու գրոծով, որը մնացել է առանց դատապաշտպանի:

Գործը հարուցվել է շրջանի խորհրդի անդամ Գելա Տետրաուլու բողոքի հիման վրա: Նա պնդում է, որ Մարտկոպլիշվիլին վիրավորել է նրա ինքնասիրությունը: Սկզբից սակրեբուլոյի անդամը պահանջում էր 10.000 վրացական լարի, որպես բարոյական փոխհատուցում, սակայն հետո հայտարարել է, որ իր հիմնական նպատակը լրագրողից գումար վերցնելը չէ: Նա պահանջել է որ լրագրողը հերքի իր մասին հրապարակած տեղեկատվությունը:

Համաձայան բողոքի, Իլիա Մարտկոպլիշվիլին անհիմն մեղադրել է պաշտոնյային բյուջեի գումարները յուրացնելու մեջ:

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած լսումների ժամանակ Մարդու իրավունքների կենտրոնի փաստաբան Լիա Խուրոշվիլուն չի թույլատրվել մտնել դատարան, որովհետև նա ուշացել էր: Նա պետք է ներկայացներ Իլիա Մարտկոպլիշվիլու շահերը դատարանում: Դեկտեմբերի 24-ին Լիա Խուրոշվիլին հրաժարվել է լրագրողին պաշտպանել:

«Ինչ չեն թույլատրել մասնակցել վկաների հարցաքննություններին: Ես հնարավորություն չեմ ստացել ուսումնասիրել գործը: Այդ պատճառով հրաժարվեցի դատապաշտպան լինելուց: Ես չեմ մասնակցել կողմերի երկխոսությանը այսօրվա լսումների ժամանակ: Փաստորեն դատավորը քննել է ամբողջ գործը, իսկ Մարտկոպլիշվիլին նույնիսկ դատապաշտպան չի ունեցել», – ասել է Լիա Խուրոշվիլին media.ge կայքին: Նա նաև նշեց, որ լրագրողը ստիպված կլինի լսել դատարանի որոշումն առանց փաստաբանի:

 Աղբյուր: Media.Ge