Skip to content

ԱՊՊԱ սպասիր. պարտադիր ապահովագրությունը հետաքրքրեց վարորդների միայն 30 տոկոսին

Հունվարի 1-ից Հայաստանում առաջին անգամ օրենքով սահմանված կարգով կիրառության մեջ է մտնում մեքենաների վթարի հետևանքով վնասների ապահովագրության գործընթացը:

Համաձայն այդ օրենքի, եթե ապահովագրված մեքենան վնաս հասցնի որևէ քաղաքացու առողջությանը, մեքենային կամ գույքին, ապա փոխհատուցման ծախսերը կհոգա այն ապահովագրական ընկերությունը, որի հետ ապահովագրության պայմանագիր էր կնքել վնաս հասցնող մեքենայի վարորդը:

ԱՊՊԱ հապավումը, որը նշանակում է «Ավտոտրանսպորտից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն», վերջին մի քանի ամիսներին հնչում է բոլորի շուրթերից` անկախ տարիքից կամ վարորդական իրավունքից:

Սա քարոզչական ծրագրի արդյունք է, որը Հայաստանի կառավարությունը իրականացրեց մեկ տասնյակի հասնող ապահովագրական կազմակերպությունների հետ համատեղ, որպեսզի կարճ ժամանակահատվածում բոլոր վարորդները հասցնեն պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքել:

Վերջնաժամկետը 2010 թ-ի դեկտեմբերի 31-ն էր, բայց պարտադիր պայմանը հուզեց մեքենա ունեցողների միայն 30 տոկոսին: Այլ կերպ ասած` կնքվեց ընդամենը 135 հազար պայմանագիր նախատեսված 450 հազարի փոխարեն:

«ԱՊՊԱ պայմանգիր պետք է ունենան բոլոր տրանսպորտային միջոցները, քանի որ սա սոցիալական խնդիր է լուծում և ապահովագրում է քիչ եկամուտ ունեցող խմբերին», – ասում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Նանե Մաթևոսյանը:

Որպես օրինակ Մաթևոսյանը նշում է տաքսու վարորդներին, ովքեր մեքենայով բախվելով որևէ թանկարժեք մակնիշի մեքենայի` կկանգնեն մեծ խնդրի առջև գույքային կամ անձնական վնասները փոխհատուցելու համար:

«Այսուհետ այդ ամենն իրենց վրա կվերցնեն ապահովագրական ընկերությունները և կհատուցեն երրորդ կողմի վնասը, որը կարող է լինել ինչպես ավտոմեքենա, այնպես էլ որևէ խանութ, բենզալցակայան, հետիոտն և այլն»,- ասում է Մաթևոսյանը:

Մինչդեռ ապահովագրված մեքենայի վարորդը ապահովագրական ընկերությունից չի կարող ակնկալել նույն վթարից սեփական մեքենայի վնասների փոխհատուցում:

Մեքենայի պարտադիր ապահովագրության տարեկան վճարի չափը կախված է մեքենայի սեփականատիրոջ վարորդական փորձից, տարիքից, ավտոմեքենայի շարժիչի հզորությունից և ավտոմեքենայի օգտագործման նպատակից:

22- ամյա Հարություն Բարղությանը, ով ընդամենը երկու տարվա վարորդական իրավունք ունի, ԱՊՊԱ պայամանգրի համար վճարել է 60 հազար դրամ: Երիտասարդը համարում է, որ ԱՊՊԱ-ն շատ ճիշտ նախաձեռնություն է, սակայն վնասի փոխհատուցման համար սահմանված գներն, ըստ նրա, բավարար չեն:

Ըստ ԱՊՊԱ պայմանագրի` յուրաքանչյուր պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունը կտրամադրի առավելագույնը 9 մլն դրամ` մեկ անձին հատկացնելով առավելագույնը 3 մլն դրամ, իսկ գույքային վնասների համար` առավելագույնը 1,5մլն դրամ:

«Գույքային վնասի համար քիչ գումար է նախատեսված. եթե իմ հասցրած վնասը մեծ լինի, կամ ես հարվածեմ միանգամից մի քանի մեքենայի, այդ դեպքում ապահովագրական ընկերության հատկացրած առավելագույն գումարը չի բավարարի: Անհրաժեշտ է փոխհատուցմանն ավելի բարձր գին տալ հատկապես, որ այն համարժեք չէ սակագներին», – ասում է Բարղությանը:

Բարղությանի առաջարկությունը արժանի է ուշադրության մանավանդ, երբ պարզ հաշվարկները ցույց են տալիս ապահովագրության տարեկան կուտակային ֆոնդի գումարի չափը:

Եթե Հայաստանի 450 հազար հաշվառված ավտոմեքենաներ ապահովագրության համար վճարեն միջինը 50 հազար դրամ, ապա ստացվում է, որ ապահովագրության կուտակային ֆոնդը կկազմի 22 մլրդ. 500 մլն դրամ:

Համաձայն Հայաստանի ճանապարհատրանսպորտային ոստիկանության վիճակագրական տվյալների, 2010 թ-ի 11 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է մոտ 1800 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 258 մարդ զոհվել է, 2462- ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անգամ տարեկան 3500 ավտովթարի դեպքում, եթե կուտակային ֆոնդի գումարից որպես գույքային վնաս հատկացվի առավելագույնը 5 մլրդ դրամ և որպես անձնական վնաս` առավելագույնը մոտ 10 մլրդ դրամ, ապա ստացվում է, որ ապահովագրական ֆոնդում տարեկան կմնա ավելի քան 7 մլրդ դրամ: Սակայն սա առավելագույն հաշվարկների դեպքում: Ոչ միշտ է, որ մեքենան վթարի հետևանքով խոշոր վնաս է ստանում և/կամ մարդկային զոհեր են լինում:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի անդամ Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ փոխհատուցման գներն ու սակագների ցուցակը կազմվել է մասնագետների կողմից անցկացված լուրջ փորձաքննության հիման վրա, որտեղ հաշվի են առնվել հանրապետության առանձնահատկություններն ու մենտալիտետը:

«ԱՊՀ երկրներից Ուկրաինան է, որտեղ փախհատուցման գինն անսահմանափակ է, այսինքն ինչքան որ կազմում է վնասը, այնքան էլ հատուցում է ապահովագրական ընկերությունը, իսկ Ռուսատանում, որտեղ ԱՊՊԱ-ի օրենքը գործում է 2003 թ-ից, այդպես չէ, հատկացվում է որոշակի չափով գումար», – ասում է Էդուարդ Հովհաննիսյանը և ավելացնում, որ հետագայում, երբ մտցվի «բոնուս-մալուս» զեղչերի և հավելավճարների համակարգը, պետք է որ բարձրանա նաև փոխհատուցման գինը:

Լիլիթ Առաքելյանը սովորում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում(Georgian Institute of Public Affairs)