Skip to content

Ընտանի կենդանիների տուրք «շնից մազ պոկելու» սկզբունքով

Ընտանի կենդանիների տուրքի մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու 2010 թվականի որոշումը դժգոհություններ առաջացրեց, իսկ որոշման թերի ձևակերպումները տարընթերցման առիթ դարձան այն բոլոր բնակիչների համար, ովքեր իրենց բնակարանում կամ առանձնատան բակում որևէ թռչուն կամ չորքոտանի կենդանի են պահում:

Համաձայն այդ որոշման այսուհետ Երևանի այն բնակիչները, ովքեր ունեն ընտանի կենդանիներ, պետք է յուրաքանչյուր կենդանու համար տարեկան վճարեն 5000 դրամ պետտուրք: Որոշման հետ համաձայն չէին թե մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի, թե առանձնատներում ապրող բնակիչները:

Սկզբնական շրջանում բողոքի ալիքը շատ ավելի մեծ էր, քանի որ պարզաբանման կարիք կար, թե որ ընտանի կենդանիներին է վերաբերում այս որոշումը: Բանը նրանում է, որ մայրաքաղաքում կան թաղամասեր, օրինակ` Կոնդը, Սարի թաղը կամ ծայրամասային Սիլիկյան թաղամասը (հայտնի` որպես Երրորդ գյուղ), որտեղ առկա առանձնատների բնակիչներից շատերը իրենց տան բակում պահում են մանր և/կամ խոշոր եղջերավոր ընտանի կենդանիներ:

Բողոքի ալիքը նվազեցնելու նպատակով քաղաքապետարանը հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ` պարզաբանելով, որ տուրքը վերաբերում է միայն շուն և կատու պահողներին:

Հաղորդագրությունը բավարարեց կով ու ոչխար պահողներին` էլ ավելի զայրացնելով շան և կատվի տերերին: Անգամ այն բնակիչները, ովքեր գումար և ժամանակ չեն խնայում, որպեսզի իրենց սիրելի չորքոտանու պոչը հաճախ թափահարվի, տուրք վճարելու մտադրություն չունեն:

Երևանի Կենտրոն թաղամասի բնակիչներից Նարինեն, ով ապրում է Սայաթ-Նովա փողոցում և իր 3 տարեկան շանը զբոսանքի է դուրս բերում տան հարևանությամբ գտնվող զբոսայգիներում, ավագանու որոշումից դժգոհ է: Սահմանված տուրքը, ըստ նրա, շատ չէ մեկ տարվա համար, սակայն այն արդարացված չէ, եթե այդ գումարը չի ուղղվելու կենդանու առօրյան առավել հետաքրքիր դարձնելու, ասենք` հատուկ խաղահրապարակ կառուցելու համար:

Նարինեի հաշվարկով, նա իր «մոպսե» ցեղատեսակի շան վրա տարեկան ծախսում է մոտ 160 000 դրամ, որն իր մեջ ներառում է սնունդը, խնամքի հետ կապված ծախսերը և ամենամյա պարտադիր պատվաստումը: Սակայն Նարինեն չի պատրաստվում այդ ծախսին ավելացնել քաղաքապետարանի տուրքը, քանի որ նպատակը չի հասկանում:

«Ես չգիտեմ, թե ինչո՞ւ եմ վճարելու այդ տուրք կոչվածը, ինչո՞ւ պիտի վճարեմ: Շունը շքեղության պարագա չի, որ դրա համար տուրք գանձեն», – դժգոհում է նա: 

Քաղաքապետարանի հաշվարկների համաձայն, տուրքի գանձման հաշվին ակնկալվում է համայնքային բյուջե մուտքագրել մոտ 1 մլն դրամ: Սակայն ոչինչ չի նշվում, թե որտեղ է ծախսվելու այդ գումարը` արդյոք կոնկրետ տարածքներ են հատկացվելու շների և կատուների հանգիստը կամ ժամանցը կազմակերպելու համար: (Մեր գրավոր հարցմանը քաղաքապետարանը այդպես էլ չպատասխանեց, նույնիսկ օրենքով սահմանված հինգ աշխատանքային օր հետո):

Բայց եթե անգամ տուրքից կուտակված գումարները նախատեսված են շների և կատուների զբոսանքի հատուկ տարածքների հատկացման և պահպանման համար, միևնույնն է, անհասկանալի է, թե առանձնատան բակում շուն պահող բնակիչը, որը չի օգտվելու այդ տարածքներից, ինչու պետք է այդ տուրքը վճարի:

Սիլիկյան թաղամասի բնակիչ Գեղամ Սարգսյանը, ով շուն է պահում առանձնատան բակում, նույնպես չի պատրաստվում վճարել այդ տուրքը, քանի որ այն անտրամաբանական է համարում:

«Ինչո՞ւ պետք է վճարեմ այդ տուրքը, եթե կենդանուն պահում եմ սեփական բակում և չեմ խանգարում ոչ մեկին, – ասում է Գեղամը,- իմ բակն ա, ինչ կուզեմ կանեմ»:

5000 դրամ տարեկան պետտուրքը միգուցե ամսական կտրվածքով չնչին գումար է սիրելի չորքոտանի ընկերոջ համար վճարելու համար, բայց քանի դեռ այն չունի կոնկրետ հիմնավորում, հարկատուներն այդ գումարով նախընտրում են իրենց շան կամ կատվի համար մի քանի կտոր ավել համեղ խորտիկ գնել, որի համար չորքոտանի բարեկամը անպայման տիրոջից շնորհակալ լինելու ձև կգտնի:

Սասուն Խաչատրյանը սովորում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում(Georgian Institute of Public Affairs)

image source