Նախորդ գիշեր այրել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան: Այն փակված էր շենքի բակում գտնվող ավտոտնակում:
Վնասված մեքենան Ավետիսյանը հայտնաբերել է միայն այսօր` հունվարի 17-ի առավոտյան, երբ աշխատանքի մեկնելու համար բացել է ավտոտնակի դարբասները: Ինչպես JNews.am-ին փոխանցեց Ավետիսյանը, մեքենայի վրա հայտնաբերվել են այրված լաթի կտորներ և հեղուկ վառելանյութի հետքեր:
ՆԳ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ: Տեխզննության ընթացքում պարզվել է, որ այրված լաթի կտորը գցվել է ավտոտնակի վերևի օդանցքից, որտեղից էլ լցվել է նաև հեղուկ վառելանյութը: Ավտոտնակի ձյունապատ տանիքին հայտնաբերվել են նաև ոտնահետքեր:
Բարեբախտաբար կրակը ինքնամարվել է, հակառակ դեպքում` այն տարածվելով` լուրջ վտանգ կդառնար հարակից բնակելի շենքի համար:
«Չեմ կարծում, որ սա անձնական հողի վրա կատարված արարք է: Սակայն լրագրողական գործիս հետ էլ ոչ մի կերպ չեմ կարողանում կապել», – JNews-ին ասաց Ավետիսյանը:
Ըստ նրա, «Լոռի» հեռուստաընկերությունը վերջին շրջանում այնպիսի հաղորդումներ չի հեռարձակել, որի հետևանքով որևէ մեկը նման քայլի դիմեր: «Սովորաբար թեժ միջադեպեր լինում են տեղական ընտրությունների շրջանում, սակայն Լոռիում առաջիկա ընտրությունները միայն հաջորդ տարի է լինելու, և անգամ այդ կապակցությամբ որևէ ռեպորտաժ մեր եթերով չի հեռարձակվել», – ասում է Ավետիսյանը:

Սա երրորդ նմանատիպ դեպքն է Ավետիսյանի նկատմամբ: 2006 և 2007 թթ-ին նրան հասցվել են ֆիզիկական և գույքային վնասներ: 2007 թ-ին կատարված միջադեպը մինչ այսօր չի բացահայտվել:
«Լոռի թի-վի» ընկերությունը մասնավոր հեռուստաընկերություն է, որը գործում 1993 թ-ից և հեռարձակվում է Վանաձորում ու հարակից գյուղերի տարածքում: Ընկերությունը չի մասնակցել դեկտեմբերին անցկացված թվային հեռարձակման համար լիցենզիաների մրցույթին, որտեղ հաղթող ճանաչվեց Լոռու մարզի միակ թեկնածու` Ստեփանավանի «Ֆորտունա» հեռուստաընկերությունը: «Լոռի թի-վի» ընկերության անալոգային հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը մինչև 2015թ-ի հունվարն է:
Աղբյուր` JNews.am