Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մտադրված է երկու ամսից նոր օրաթերթ հրատարակել Գյումրիում: Ըստ նրա, ի տարբերություն մեծ քանակությամբ օրաթերթեր ունեցող մայրաքաղաքի, մարզերում արդեն 20 տարի է’ ԶԼՄ-ի այս տեսակը գոյություն չունի, և անհրաժեշտ է վերականգնել վաղ առավոտյան թերթ ընթերցելու ավանդույթը:
«Ես ինքս մի շարք անգամներ տարբեր դոնորների բացատրել, խնդրել, համոզել եմ, որ մարզերում տպարանային աջակցություն ցուցաբերեն, տպարաններ հիմնելու համար գումարներ հատկացնեն, հիմա հույս ունենք, որ այդ հատկացումը կլինի, և վերջապես մեր քաղաքում երկար ընդմիջումից հետո մենք կունենանք մերը»,-պարզաբանում է Լևոն Բարսեղյանը:
Թերթի արտադրության հարցում Բարսեղյանը ակնկալում է թե’ տեղացի, թե’ դրսի դոնորների աջակցությունը, ըստ նրա, եթե անգամ աջակցություն չլինի, իրենք սեփական ուժերով կփորձեն հրատարկել թերթը: Ըստ Բարսեղյանի` ֆինանսական աջակցություն արդեն խոստացել են, բայց քանի դեռ պայմանագիրը կնքված չէ, ֆինանսավորողի անունը նշել չի ցանկանում:
Նախագծի համար «Ասպարեզ» ակումբի հաշվարկներով անհրաժեշտ է միանվագ 80 000 ԱՄՆ դոլարի ներդրում: Այս գումարի մեջ ներառված չեն խմբագրության ընթացիկ ծախսերը, որոնք ըստ Բարսեղյանի ամսեկան կկազմեն մոտ 4000 դոլար:

Մանրամասնելով նախագիծը` Բարսեղյանը նշում է, որ օրաթերթում արտացոլվելու է «Ասպարեզ» ակումբի վարքը, ծայրահեղ քննադատական մոտեցում է ցուցաբերվելու հասարակական կյանքում տեղի ունեցող «այլանդակությունների», չարաշահումների նկատմամբ, ապահովվելու է բազմակարծությունը:
«Թերթը ժամանցային չի լինելու, ասենք` չի անդրադառնալու աստղերի կյանքին և այլն, դրանք օրաթերթում չեն լինելու: Ես ուզում եմ, որ այն դառնա քաղաքի զարկերակը, այսինքն մարդիկ չկարողանան «յոլա գնալ» առանց այդ թերթի: Եվ այն ստանդարտները, որոնք մենք ունենք հայաստանյան թերթերի արդյունաբերության մեջ, որ պետք է թերթերը լույս տեսնեն երեքշաբթիից շաբաթ, իսկ կիրակի, երկուշաբթի լույս չեն տեսնելու, մենք ջարդելու ենք»,- ասում է Բարսեղյանը:
Ըստ նրա` նախ թերթը լույս կտեսնի շաբաթական 5 օր, այնուհետ շաբաթվա բոլոր օրերին: «Հնարավոր է` 6-րդ օրը թերթը լույս տեսնի հավելվածներով, ինչպես Արևմուտքում է, եթե պետք լինի’ երեկոյան համարներով, արտակարգ թողարկումներով»,- ներկայացնում է «Ասպարեզ» ակումբի նախագահը:
Նրա ասելով, առաջին ամսում թերթի 200 օրինակը սպառելուց հետո, առաջիկա երկու տարվա, իսկ ավելի ստույգ 21 ամսվա ընթացքում տպաքանակը հասցվելու է 1500 օրինակի: Թերթի գինը նախատեսվում է սահմանել 50-80 դրամ: Ըստ Բարսեղյանի, օրաթերթի իրացման գոտին նախնական շրջանում կլինի Շիրակի մարզը, հետո այն կվաճառվի նաև հարևան Լոռիում և մայրաքաղաքում:
Բարսեղյանը վստահեցնում է, որ նոր օրաթերթը մեծ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական (2012թ-ին) և նախագահական (2013 թ-ին) ընտրություններում:
Գյումրիում այժմ լույս են տեսնում «Հինգշաբթի» ու «Շրջապատ» շաբաթաթերթերը` երկուսն էլ 3000 օրինակով, որոնց խմբագիրները հանրապետությունում արձանագրվող ամեն մի գնաճից հետո դժգոհում են իրենց թերթի սպառման ծավալներից: Սպառման հետ կապված խնդիրների վերաբերյալ Բարսեղյանն ունի իր հստակ դիրքորոշումը և համարում է, որ թերթի արտադրությունը ամենևին էլ ռիսկային չէ, եթե նախապես ճիշտ գնահատվի սպառողի հետաքրքրություններն ու շահը:
«Ես ընդհանրապես ոչ միայն Շիրակի մարզի, այլ հայաստանյան թերթերի ծանր վիճակը, ընթերցողների փոքր թիվը կապում եմ սոցիալական պատվերը, հանրության կարիքները մարդավարի չբավարարելու հետ: Ճիշտ է` գինն էլ մի բան չէ, թերթի համար կարելի է ասել` թանկ է, բայց ես վստահ եմ, եթե մարդկանց սոցիալական պատվերը բարեխղճորեն, հետևողականորեն, օպերատիվ կերպով կատարեն, ինքնածախսածածկման կարող են հասնել», – կարծում է Բարսեղյանը:
Նա վստահեցնում է, որ օրաթերթով ցանկություն չունի վնասել Գյումրիում լույս տեսնող մյուս թերթերին: «Եթե մեր քաղաքում օրաթերթ լիներ, այդ նախաձեռնությունը չէր լինի մեզանից: Շաբաթաթերթերը լավ էլ աշխատում են շաբաթաթերթերի ամպուլայի մեջ, ես չեմ ուզում, որ օրաթերթը անգամ տպաքանակի իմաստով վնասի շաբաթաթերթերին: Բայց չեմ բացառում, որ օրաթերթի ի հայտ գալուց հետո շաբաթաթերթերը ստիպված լինեն ինչ-որ փոփոխություններ մտցնել իրենց բովանդակության մեջ», – ասում է Բարսեղյանը:
Թվայնացման դարաշրջանում, երբ ողջ աշխարհում ավանդական ԶԼՄ-ները ձգտում են վերաձևափոխվել էլեկտրոնային մեդիաների` իրենց լսարանը եթե չընդլայնելու, ապա չկորցնելու նպատակով, «Ասպարեզի» տպագիր թերթի գաղափարը թվում է ոչ հեռանկարային:
Սակայն Բարսեղյանը նման դիտարկմանն այսպես է արձագանքում. «Ես այլ կարծիքի եմ, Հայաստանում ինտերնետը լայնորեն ներդնելու համար դեռ ահագին ժամանակ է պետք, դեռ սերունդներ են փոխվելու, ի վերջո մենք ունենք ավագ և միջին սերնդի ներկայացուցիչներ, որոնք դժբախտաբար էդ տեխնոլոգիաներից մնում են և մնալու են հեռու»:
Բայց նա վստահեցնում է, որ օրաթերթը ունենալու է իր ինտերնետային տարբերակը, որը կլինի լիարժեք լրատվական կայք` ավելի ծավալուն, քան տպագիր օրինակն է:
Թերթի անունը վերջնականապես որոշված չէ, սակայն Բարսեղյանը խոստովանում է, որ անվան մեջ պետք է անպայման լինեն Գյումրի և/կամ «Ասպարեզ» բառերը: Անձնակազմի առումով նա այժմ հավաքագրում է այնպիսի լրագրողների, որոնք, ինչպես ինքն է ասում’ «քարե դարից չեն», այսինքն փայլուն տիրապետում են համակարգչին և ունեն լուսանկարչական հմտություններ:
Աղբյուր` JNews.am