Հայերեն բովանդակությունը համացանցում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է, և այս ուղղությամբ բավական աշխատանք է արվել:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` մեկ տարի առաջ համացանցում հայերեն բովանդակություն գրեթե չկար, իսկ այժմ ստեղծվել են տարբեր թեմաներով բազմաթիվ հայալեզու կայքեր և բլոգեր:
«Հայաստանում օրեցօր ավելանում է համակարգիչ ունեցողների և ինտերնետ օգտագործողների քանակը, ուստի այս ամենի արդյունքում մեծանում է նաև շուկան և հայերեն բովանդակության պահանջարկը: Իրականում հայալեզու բովանդակության ավելացումը պայմանավորված է հայ ինտերնետ օգտագործողների և հայկական լսարանի մեծացմամբ»,- ասում է Վարդանյանը:
Փորձագետները շեշտում են նաև, որ այդ ավելացումը հիմնականում կատարվել է զուտ անհատների նախաձեռնությամբ կամ նվիրյալների ջանքերով: Իսկ նման մոտեցումը չի կարող համակարգային փոփոխություններ մտցել այս ասպրեզում:
Հայերեն բովանդակությունը համացանցում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է, և այս ուղղությամբ բավական աշխատանք է արվել:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` մեկ տարի առաջ համացանցում հայերեն բովանդակություն գրեթե չկար, իսկ այժմ ստեղծվել են տարբեր թեմաներով բազմաթիվ հայալեզու կայքեր և բլոգեր:
«Հայաստանում օրեցօր ավելանում է համակարգիչ ունեցողների և ինտերնետ օգտագործողների քանակը, ուստի այս ամենի արդյունքում մեծանում է նաև շուկան և հայերեն բովանդակության պահանջարկը: Իրականում հայալեզու բովանդակության ավելացումը պայմանավորված է հայ ինտերնետ օգտագործողների և հայկական լսարանի մեծացմամբ»,- ասում է Վարդանյանը:
Փորձագետները շեշտում են նաև, որ այդ ավելացումը հիմնականում կատարվել է զուտ անհատների նախաձեռնությամբ կամ նվիրյալների ջանքերով: Իսկ նման մոտեցումը չի կարող համակարգային փոփոխություններ մտցել այս ասպրեզում:
Օրինակ, Վիքիփեդիայի(Wikipedia) ազատ հանրագիտարանի հայերեն տարբերակում թեպետ շարունակում են ավելանալ հայերեն հոդվածների քանակը և այս պահին հանրագիտարանում կա ավելի քան 13 000 հոդված, բայց կամավորների թիվը գնալով նվազում է:
Վիքիփեդիայի հայերեն տարբերակի ադմինիստրատորներից Ալեքսեյ Չալաբյանի խոսքով’կամավորների քանակի նվազումը չի կարող չանդրադառնալ հանրագիտարանում հայերեն հոդվածների քանակի ավելացման վրա:
Wikipedia-ի հայերեն տարբերակը հոդվածների քանակով մի քանի անգամ զիջում է հանրագիտարանի ադրբեջաներեն և վրացերեն տարբերակներում առկա հոդվածների քանակին: Չալաբյանը նշում է, որ հայ կամավորների աշխատանքում առաջնահերթությունը տրվում է ստեղծվող հոդվածների որակին և ոչ թե քանակին:
Պետական կայքերի անցումը յունիկոդի
Ընդամենը մեկ տարի առաջ պետական կարևորության կայքերի մեծամասնութան բովանդակության համար կիրառվում էին տարբեր տառատեսակներ: Նման ոչ համակարգված մոտեցումը քաղաքացիների համար անհարմարություն էր ստեղծում, այն իմաստով, որ անձնական համակարգչից պետական կայքերի բովանդակությունը անընթեռնելի էր, հաճախ շփոթեցնող և բարդություններ էր առաջացնում ոչ շատ բանիմաց ինտերնետ օգտագործողների համար:
Այս խնդիրը բարձրացրին հասարակական ակտիվիստները և այս առնչությամբ պաշտոնական նամակ փոխանցեցին 2010 թ-ին Երևանում BarCamp միջոցառմանը հյուրընկալված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Կարճ ժամանակ անց ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց պետական գործավարության կարգում, ինչը նախատեսում էր թվային փաստաթղթերի շրջանառությունում և պաշտոնական կայքերում բավանդակության պարտադիր անցում Unicode ունիվերսալ կոդավորման:
Ֆեյսբուք’ «բզենք» հայերեն
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայաֆիկացումը սկսվեց 2008թ-ից: Այն ժամանակ այս էջից օգտվողների թիվը Հայաստանից այդքան էլ մեծ չէր: Հայաստանցիները մեծ ոգևորությամբ օգտագործում էին ռուսական Odnoklassnik.ru կայքը: Սակայն Ֆեյսբուքը նույնպես Հայաստանում մեծ տարածում գտավ, և այնքան գրավիչ դարձավ, որ Odnoklassnik.ru-ից մեծ հոսք նկատվեց այստեղ:
Առաջին տարում Ֆեյսբուքը թարգմանվեց հայերեն 35 տոկոսով:
Հաջորդ տարի այս նախաձեռնությանը միացավ նաև Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան (ԱՐՄԱԿԱԴ)` ոգեկոչելով ասոցիացիայի շուրջ հավաքված երիտասարդ գիտնականներին օժանդակել այս նախագծին: Արդյունքում սոցիալական ցանցը հայաֆիկացվեց 85 տոկոսով:
ԱՐՄԱԿԱԴ-ի հիմնադիր-նախագահ Խաչիկ Գևորգյանի խոսքով` եթե այս ցանցում նախկինում դժվար էր պատկերացնել հայերեն տարբերակի օգտագործումը, ապա ներկայումս Ֆեյսբուքի ավելի քան 100 000 օգտագործողներ նախընտրում են ցացի հայերեն տարբերակը:
Հայերեն բովանդակությունը բջջայինում
[[wysiwyg_imageupload:75:]]Հայաստանում վերջին շրջանում կտրուկ ավելացել է բջջային հեռախոսի միջոցով ինտերնետ օգտագործողների թիվը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2010թ-ի հոկտեմբերի տվյալների` բջջային կապից օգտվողների գրեթե կեսը` 1, 5 միլիոն բաժանորդ, բջջայինի միջոցով օգտվում է նաև ինտերնետից:
Այս փաստը հաշվի առնելով` Հայաստանում շատ ընկերություններ սկսել են մտածել իրենց կայքերի նաև բջջային հասանելիության մասին: Կայքերի բջջային տարբերակի պատրաստմամբ մասնագիտացած «Mobile messaging solutions Armenia» ընկերության PR և մարկետինգի մասով մենեջեր Վարդգես Հովեյանի խոսքով` եթե նախկինում ընկերությունները ցանկանում էին պարզապես վեբ-կայք ունենալ, ապա ներկայումս հայաստանյան բազմաթիվ ընկերություններ սկսել են կարևորել նաև իրենց կայքի բջջային տարբերակի ստեղծումը:
«Այսօր արդեն բազմաթիվ ընկերություններ են դիմում մեզ այս հարցով, դրական միտումները նկատելի են»,-ասում է Հովեյանը: Նրա խոսքով` սակայն, հայերեն էլեկտրոնային բովանդակություն կարողանում են կարդալ ոչ բոլոր բջջային հեռախոսների օպերացիոն համակարգերը:
«Օրինակ` Google Android-ը, որը տարածված է բազմաթիվ բջջային հեռախոսներում, դեռևս հայերենը չի աջակցում և հայերեն տառերը ցույց չի տալիս»,- ասում է Հովեյանը:
Android օպերացիոն համակարգը մեծ տարածում ունի բջջային հեռախոսների շրջանում, որը նշանակում է նաև, որ Հայաստանի այն բաժանորդները, ովքեր օգտագործում են այս համակարգով աշխատող բջջայիններ’ զրկված են հայերեն բովանդակություն ընթերցելու հնարավորությունից:
Այս առնչությամբ կրկին մի խումբ հայ ակտիվիստներ պաշտոնական նամակով դիմեցին Google ընկերությանը և կազմակերպեցին օնլայն քվեարկություն, որպեսզի համակարգում ավելացվի հայերեն տարբերակը:
«Մենք պաշտոնական նամակ ուղարկեցինք Google-ին, անգամ այնտեղ աշխատող ծանոթ հայի գտանք, սակայն որևէ արձագանք այդպես էլ չստացանք: Կարծում եմ` սա պետք է արվի անգամ պետական մակարդակով»,- ասում է այս նախաձեռնության հեղինակ «Արմակադ»-ի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը:
Ըստ «Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիա»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի, հայերեն բովանդակության խնդրի լուծման համար հարկավոր է պետական մոտեցում, էլեկտրոնային բովանդակության ռազմավարություն և ֆինանսական լուրջ միջոցներ: Ըստ նրա, մոտենում է այն շրջանը, երբ բովանդակություն լինելու է ոչ միայն համակարգչի, այլ նաև մարդուն շրջապատող բոլոր իրերի մեջ: Եվ այս իմաստով, Չուգասզյանը կարծում է, որ անհրաժեշտ է ավելի ընդարձակ նախագծով հանդես գալ:
«Այսօր մենք գործ ունենք շատ կարևոր մարդկային քաղաքակրթական երևույթի հետ, որն ազդում է մտքի, աշխատանքի, կրթության, մշակույթի, այսինքն՝ հասարակական կյանքի բոլոր ձևերի վրա և փոփոխում է դրանք: Այս երևույթը նկարագրելու համար տարբեր բառեր են օգտագործում` տեղեկատվական, գիտելիքահենք կամ կրեատիվ հասարակություն, սակայն դրա լավագույն բնորոշումը դեռևս չի գտնվել», – ասում է Չուգասզյանը:
Ըստ նրա բավարար չէ միայն մտածել մեր ժառանգության թվանշայնացման մասին: «Պետք է բուն լեզվի թվանշայնացման մասին մտածենք: Դրանով կկարողանանք «թաղանթներով» պատել բոլոր համակարգչային միջավայրերը և ամենատարբեր իրերն ու ծրագրերը, որոնք Հայաստանը չի արտադրում, և միայն դրա շնորհիվ կկարողանանք ապահովել մեր մշակութային հարմարավետությունը և մեր տեսակի շարունակականությունը նոր ստեղծվող աշխարհում»:
Մասնակցեք «ՋեյՆյուզի» հարցմանը.
Պե՞տք է արդյոք սահմանել հատուկ կարգ ինտերնետից օգտվողների համար
Աղբյուր` JNews.am