Մարտի 8-ին թուրքական hurriyetdailynews.com լրատվական կայքը տեղադրեց մի հոդված, որը վերնագրված էր «Օսմանյան ժամանակաշրջանի հայերն ավելացվել են Թուրքիայում սպանված լրագրողների ցուցակին»:
Հոդվածի հեղինակ Վերջիհան Զիֆլիօղլուն հոդվածում մասնավորապես ներկայացնում է այն մասին, որ Ժամանակակից լրագրողների ասոցիացիան, որը գտնվում է Անկարայում, Թուրքիայում երբևէ զոհված լրագրողների ցուցակին ավելացրել է նաև հայկական ծագում ունեցող տասը լրագրողների անուններ, ովքեր սպանվել են 1915 թվականին: Նրանց թվում են Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն և հայ գրականության կարկառուն այլ դեմքեր:
Անկարայում գործող Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի նախագահ Ահմեդ Աբակայը պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ իրենք տեսել են «Ձերբակալված լրագրողների համերաշխության հարթակ»-ի հրապարակած ցուցակը, որում լրագրող Ալի Բայրամօղլուն գրել էր 1915 թ-ի ապրիլի 24-ին սպանված հայ լրագրողների մասին, և հասկացել են, որ իրենց ցուցակը լիարժեք չէ, և իրենք նույնիսկ աջակցություն են ակնկալում՝ այն ավելի շատ անուններով համալրելու համար:
«Հանցագործություն է թաքցնել ժողովրդից այն անունները, ովքեր ահռելի ներդրում են ունեցել թուրքական մամուլի զարգացման գործում»,- ասել է Աբակայը: «Նրանք բոլորն էլ այս երկրի քաղաքացիներ են: Նրանք էլ զոհվել են այնպես, ինչպես Աբդի Իպեկչին և Ուգյուր Մումչուն (Uğur Mumcu)»:

Այս հոդվածը ավարտվում է հետևյալ պարբերությամբ. «Հայաստանը պնդում է, որ 1915 թվականի ընթացքում Օսմանյան կայսրության իշխանության տակ գտնվող ավելի քան 1.5 միլիոն հայեր սիստեմատիկաբար սպանվել են: Թուրքիան հերքում է այս փաստը՝ ասելով, որ ցանկացած սպանություն տեղի է ունեցել զինված քաղաքացիական անկարգությունների պատճառով, որոնք հայերը հրահրել են արևելյան Անատոլիայում անկախություն հաստատելու նպատակով»:
Աղբյուր: Hurriyet