RFE/RL. Ֆիննական նկարահանող խմբին արգելել են մուտք գործել Հայաստան
Խումբը ներկայացնում է մի պրոդյուսերական ձեռնարկություն, որը մեծ պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ:
Հայաստանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել ուրբաթ օրը Երեւանի «Զվարթնող» օդանավակայան ժամանած ֆիննական YLE հանրային հեռուստառադիոընկերության չորս հոգուց բաղկացած նկարահանող խմբին:
Նկարահանող խմբի պրոդյուսեր Անդյուս Բրոկասը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Ֆինլանդիայից փոխանցել էր, որ 4 լրագրողներից բաղկացած միջազգային խումբը պատրաստվում էր Ֆինլանդիայի ազգային հեռուստաալիքի առավոտյան թողարկման համար ռեպորտաժ նկարահանել: Սակայն մուտքի արտոնագրեր չստանալու հետեւանքով խումբը հարկադրված է եղել մի քանի ժամ անցկացնել օդանավակայանում եւ առավոտյան մեկնել Հայաստանից:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, Հայաստանի ներսում մուտքի արտոնագրերի տրամադրմամբ զբաղվող գերատեսչություններից’ Ոստիկանությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, խուսափեցին պարզաբանումներ ներկայացնել տեղի ունեցածի կապակցությամբ:

«Հայաստան մուտք չստանալը կարող է կապ ունենալ ոչ հայաստանյան խնդիրների հետ, քանի որ մեր սահմանային համակարգը ՀԱՊԿ-ի մաս է կազմում: Այսինքն’ տեսականորեն այդ մարդիկ կարող է խնդիր ունենան Բելառուսում, բայց ավտոմատ կասեցվի իրենց մուտքը նաեւ Հայաստան: Բայց դա զուտ տեխնիկական բացատրություն է», – շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տեղեկատվական եւ քարոզչական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Այդուամենայնիվ, փորձագետը չի բացառում, որ նկարահանող խմբին արգելել են մուտք գործել Հայաստան, քանի որ նրանք կարող էին հակահայկական քարոզչական ֆիլմ նկարահանել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
«Այդ մարդիկ ներկայացնում են մի պրոդյուսերական ձեռնարկություն, որը մեծ պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ: Այսինքն’ կարելի է ենթադրել, որ իրենք կարող են այստեղ ինչ-որ պատվեր կատարել Ադրբեջանի համար», – ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Ֆիննական նկարահանող խումբը օդանավակայանում հայտարարել էր, որ իրենք եկել են Հայաստան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույց անելու նպատակով, եւ երկրից իրենց վտարումը ներկայացրել էին որպես խոսքի ազատության սահմանափակում:
Մինչդեռ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց ֆինների խոսքերը:
«Հարցազրույցի խնդրանքով նրանք ինձ դիմել էին, սակայն որեւէ պայմանավորվածություն չի եղել», – նշեց Մուսինյանը:
Տեղեկատվական եւ քարոզչական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սա համարում է եւս մեկ ապացույց, որ ֆիննական նկարահանող խմբի այցը ունեցել է միայն մեկ նպատակ’ ղարաբաղյան հակամարտության հետ կապված քարոզչական ֆիլմ նկարել:
Հեղինակ` Տիգրան Ավետիսյան
Աղբյուր` www.azatutyun.am