«Ես թերթ եմ» խորագրով հավաքը, որը կազմակերպվեց ապրիլի 2-ին «Ակումբ» համալիրում, աննախադեպ լեփլեցուն էր: Սա ՊեչաԿուչա տիպի հավաքների շարքից էր, որը ճապոներենից թարգմանաբար նշանակում է ասել-խոսել:
Այս անգամ ՊեչաԿուչայի ընթացքում առաջարկվում էր ասել-խոսել լրատվամիջոցներին վերաբերող խնդիրների ու նոր մեդիայի մասին:
Միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ի հետ համատեղ, ներկայացվեց տասը թեմատիկ շնորհանդես: ՊեչաԿուչա ձևաչափի համաձայն, յուրաքանչյուր ելույթ ունեցող հնարավորություն ուներ արագ, բովանդակալից և զվարճալի ներկայացնելու իր ասելիքը ընդամենը 20 պատկերի միջոցով:
Ոչ պաշտոնական և զվարճալի այս երեկոյի ընթացքում ստեղծագործող մարդիկ կիսվեցին իրենց մտահաղացումներով, ծրագրերով ու կարծիքներով:
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները համոզմունք հայտնեցին, թե Հայաստանում շարունակում են զարգանալ սոցիալական ցանցերն ու գերիշխող դիրք ունենալ լրատվության ավանդական միջոցների նկատմամբ: Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, սա այն դեպքում, երբ «հեռուստատեսությունն այսօր սերիալներից բացի այլ բան չունի առաջարկելու հեռուստադիտողին»:
Ըստ ելույթ ունեցողների, ավանդական ԶԼՄ-ների լսարանը տրոհվում է, իսկ համացանցի միջոցով նոր միավորումներ ու հասարակական շարժումներ են առաջանում:

«Սոցիալական ցանցերում գրանցվում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր չգիտեն ինտերնետից օգտվել, չգիտեն, ինչ բան է ինտերնետը»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը:
Ելույթ ունեցողներից ուսանող Նարեկ Մանուկյանը անդրադաձավ ինտերնետային հեռուստատեսությանը և հատկապես ներկայացրեց իր ստեղծած webtv.am կայքը:
Մանուկյանը ասում է, որ իրենց կայքում փորձել են բացառել ավանդական հեռուստատեսության բոլոր արատները: «Մեր կայքում երկարատև ու անճաշակ գովազդային բլոկներ, սերիալներ չկան ու այցելուն ինքն է ընտրում` ինչ դիտել»,-ասում է Մանուկյանը:
ՊեչաԿուչային ելույթ ունեցան նաև ֆոտոլրագրողներ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնեցին այն մասին, որ Հայաստանում գրեթե բոլոր լրատվամիջոցներն օգտագործում են իրենց լուսանկարներն առանց համապատասխան հղումների: «Շատ հաճախ ոչ միայն չեն վճարում օգտագործված լուսանկարների համար, այլ նաև չեն նշում հեղինակի անունը»,- ասում է ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանը:
Ի վերջո ՊեչաԿուչայի մասնակիցները եզրահանգման եկան, որ Հայաստանում լրատվամիջոցները ճգնաժամի մեջ են և հույս հայտնեցին, որ այսպիսի քննարկումները նոր գաղափարներ կտան հատկապես երիտասարդներին:
Իսկ ՊեչաԿուչայի գաղափարը ծնվել է Տոկիոյում 2003 թ-ին: Այժմ այն իրենից ներկայացնում է միջոցառումների ծավալուն մի համակարգ, որը գործում է աշխարհի ավելի քան 380 քաղաքներում:
Աղբյուր` JNews.am