ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով համապատասխանեցնել երկրի օրենսդրությունը ԵԱՀԿ պայմաններին: Ըստ Միյատովիչի գրասենյակի տվյալների՝ Թուրքիայում 57 լրագրող ազատազրկված են:
«Ներկա պահին Թուրքիայի բանտերում 57 լրագրողներ կան, իսկ ընթացիկ դատական գործընթացների թիվը, որոնք կարող են հանգեցնել լրագրողների ազատազրկման, 700-ից 1000 է», – հայտնել է Միյատովիչը, ով հանձնարարել է ուսումնասիրություն կատարել ձերբակալված լրագրողների մասին մի շարք զեկույցներ ստանալուց հետո:
Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին ուղղված նամակում նա հայտնել է, որ հետազոտությունը նպատակ ունի ցույց տալ, որ Թուրքիան օրենսդրական բարեփոխումների կարիք ունի: Նա նաև առաջարկել է իր աջակցությունը նման բարեփոխումներ կատարելու հարցում:
Բանտարկված լրագրողների ամբողջական ցուցակը կարող եք գտնել այստեղ. http://www.osce.org/fom/76373
Աղբյուր: http://www.osce.org