Skip to content

Ստուգել ստուգողին. լրագրողը բազմաթիվ խախտումներ է գրանցել մրցույթի հաղթող ճանաչված ՀԸ-ների փաթեթներում

«Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրաելյանը պարբերաբար հոդվածաշար է տպագրում նախորդ տարեվերջին հեռուստատեսային կապուղիների համար մրցույթի հաղթող ճանաչված հեռուստաընկերությունների փաթեթներում տեղ գտած խախտումների վերաբերյալ:

Դրանք, ըստ լրագրողի, անտեսվել են կապուղու համար լիցենզիա տրամադրող Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից:

Մինչդեռ, ըստ լրագրողի, մրցույթին մասնակցող «Ա1+» հեռուստաընկերության նկատմամբ ՀՌԱՀ-ի մոտեցումը կողմնակալ էր: Երբ 2010թ-ի դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ-ը բացեց մրցութային փաթեթները և պարզ դարձավ, որ «Ա1+»-ը հերթական` 13-րդ անգամ զրկվեց կապուղու իրավունքից, Աննա Իսրաելյանը որոշեց, որ անպայման ուսումնասիրելու է բոլոր մրցութային առաջարկները:

«Նախորդ տարիների մրցութային գործընթացը ցույց տվեց, որ այլ հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներում էլ անպայման կլինեն կեղծ փաստաթղթեր, որոնք ՀՌԱՀ-ը հայտնաբերել էր «Ա1+»-ի փաթեթում»,- ասում է Իսրաելյանը:

Լրագրողն իր ուսումնասիրություններով ապացուցեց դա:

«Այսպիսին են հաղթողների առաջարկները» խորագրով հոդվածաշարը, ինչպես նաև խախտումների մասին հավաստող փաստաթղթերի լուսանկարները Իսրաելյանը սկսեց պարբերաբար տպագրել «Առավոտ» օրաթերթում, ինչպես նաև տեղադրել իր վերջերս բացված անհատական բլոգում:

Հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները նրան տրամադրում էր ՀՌԱՀ-ը` գրավոր դիմումի հիման վրա:

Սկզբում առանց որևէ խոչընդոտի Իսրաելյանը հնարավորություն էր ստացել ծանոթանալ դրանց, սակայն երրորդ հրապարակումից անմիջապես հետո, երբ հոդվածներից մեկում հրապարակել էր ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ մի փաստաթուղթ, որտեղ առկա էին ակնհայտ խախտումներ, ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը հրաժարվել էր այլևս լրագրողին տրամադրել ֆինանսական պայմանագրերը` պատճառաբանելով, թե դրանք վերաբերում են երրորդ կողմին:

Թեպետ այժմ Իսրաելյանի ձեռքի տակ կան մրցութային բոլոր փաթեթների օրինակները, այնուամենայնիվ, նրան թույլ չեն տվել լուսանկարել ֆինանսական բազմաթիվ փաստաթղթեր:

[[wysiwyg_imageupload:83:height=255,width=411]]«Օրինակ, ես տեսնում էի, որ մրցութային փաթեթներից մեկում առկա ֆինանսական փաստաթղթերը, գովազդային պայմանագրերը անհրաժեշտ ձևով կնքված ու ստորագրված չեն, սակայն ինձ թույլ չէին տալիս դրանք լուսանկարել: Բայց ես դրանք տեսել եմ ու գիտեմ: Ես կարող եմ վստահ ասել, որ գրեթե չկա որևէ հեռուստաընկերության մրցութային առաջարկ, որի փաստաթղթային մասն անթերի լինի»,- ասում է Աննա Իսրաելյանը:

Մարզային հեռուստաընկերությունների դեպքում լրագրողը նկատել է, որ մրցութային առաջարկները պարզապես արտագրված և պատճենված են մեկը մյուսից, որոնք նույնպես աննկատ են մնացել: Թե ինչու են ՀՌԱՀ-ի կողմից այս խախտումներն անտեսվել, Աննա Իսրաելյանը բացատրում է երկու պատճառով:

Կամ ՀՌԱՀ-ը մրցութային փաթեթները պարզապես չի կարդացել, կամ էլ կարդացել է, բայց ինչ-ինչ պատճառներով անտեսել է, սակայն, ըստ նրա. «Եթե նրանք կարդացել են այդ փաթեթները, ապա ես բացառում եմ, որ տեսած չլինեին խախտումները: Եթե ես միայնակ տեսնում եմ` որոշ փաթեթներ բառ առ բառ արտագրված են միմյանցից, ապա ինչպես կարող է իրենք 8 հոգով տեսած չլինեն: Այսինքն, այդ չտեսնելը կարող է միայն մի պատճառաբանություն ունենալ` քաղաքական նպատակահարմարություն»:

Լրագրողի կարծիքով, իր այս ուսումնասիրությունները ոչինչ չեն տա, քանի որ մրցութային գործընթացը ավարտված է, և «գնացքն արդեն մեկնել է», սակայն նա կարծում է, որ իր կողմից արված բացահայտումները կարող են նպաստել հանրային կարծիքի փոփոխմանը:

«Նախաձեռնելով այս յուրօրինակ մոնիտորինգը` ես ուզում էի ցույց տալ, որ, այնուամենայնիվ, ՀՌԱՀ-ը կողմնակալ վերաբերմունք է ունեցել հատկապես «Ա1+»- ի նկատմամբ, նպատակ ունենալով հերթական անգամ թույլ չտալ «Ա1+»-ի վերադարձը եթեր, և կարծում եմ այդ խնդիրը լուծեցի»:

Իր կատարած բացահայտումների և խախտումների վերաբերյալ Իսրաելյանը նաև հարցազրույց է վերցրել ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանից, ով կտրականապես հերքել է լրագրողի կողմից ներկայացված խախտումները:

JNews-ի ապրիլի 8-ի գրավոր խնդրանքին մեկնաբանել Իսրաելյանի դիտարկումները, ՀՌԱՀ նախագահը գրավոր պատասխանել է. «Ձեր կողմից բարձրացված հարցերի պատասխանները տրված են Աննա Իսրաելյանի «Ոչինչ կասկածահարույց չի եղել» հրապարակման մեջ: Տես` «Առավոտ» օրաթերթի 2011թ. ապրիլի 9-ի համարը:»

Աղբյուր` JNews.am