Totalfootball.am կայքի հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որտեղ որոշում ընդունվեց «Արարատ» թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի գործի վերաբերյալ, ով անցյալ շաբաթ «Հրազդան» մարզադաշտում ծեծի էր ենթարկել Totalfootball.am կայքի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին:
Ըստ կայացրած որոշման՝ Անդրեասյանը խուլիգանական արարքի համար որակազրկվել է 10 խաղով, իսկ «Արարատ» ակումբը տուգանվել` 250.000 դրամով:
«Արարատը» պարտավորված կլինի վճարել ևս 150.000 դրամ ակումբի անվտանգության պատասխանատու Արթուր Արզումանյանի պահվածքի համար, որն «օգնել» է Անդերասյանին ծեծի ենթարկել ֆոտոլրագրողին:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հաղորդում է, որ Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի կապակցությամբ կարգապահական կոմիտեն նաև առաջարկել է ՀՖՖ գործկոմին նրան ճանաչել անցանկալի անձ ֆուտբոլում։ Անդրեասյանը տարիներ առաջ նման կարգավիճակում եղել էր, սակայն հետագայում որոշումը ֆեդերացիան փոխեց։