Skip to content

Երկու սերունդ` մեկ կարծիք. oրաթերթերի համար ապագան հուսադրող չէ

«Ժամանակ» թերթի խմբագիր, 1in.am կայքի հիմնադիր խմբագիր Արման Բաբաջանյանը Հայաստանում տպագիր մամուլի (մասնավորապես թերթերի) համար լուսավոր ապագա չի տեսնում, եթե ըստ նրա, կառավարությունը կամք չդրսևորի և տարբեր ճանապարհներով` մրցույթներով, դրամաշնորհային ծրագրերով, թերթերի աջակցության ծրագրեր չմշակի:

Խմբագրի խոսքով` հայաստանյան թերթերը վերջին ամիսներին ավելի ծանր դրության մեջ են հայտվել  հատկապես «Զրպարտության և վիրավորանքի մասին» օրենքի ապաքրեականացումից հետո:

«Մի կողմից թերթերի տպաքանակը չափազանց սահմանափակ է, և թերթերը չեն կարողանում իրենց ծախսերը գոնե ինքնաբավության հասցնել, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն ֆինանսական դժվարություների առաջ են ցանկանում կանգնեցնել թերթերին՝ դատական կարգով վիճարկելով այս կամ այն հարցը և օրենքով նախատեսված ֆինանսական ամենաբարձր փոխհատուցումն են պահանջում թերթերից, ինչն ավելի է խոչընդոտում Հայաստանում ազատ մամուլի կայացմանը»,-ասում է Բաբաջանյանը:

«Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը ևս այն կարծիքին է, որ թերթը ապագայում, ինչպես և ներկայումս ոչ թե զուտ լուրեր հաղորդող լրագիր` լուր տվող պետք է լինի, այլ` ավելի մեկնաբանական և վերլուծական:

«Ինտերնետային լրատվամիջոցները զարգանալու են, և օպերատիվության ու արագության մասով իմաստ չունի դրանց հետ մրցակցել, վազելու փոխարեն ավելի լավ է վերլուծել»,- ասում է Ավետիքյանը: Նրա խոսքով` թերթերի ապագան բավականին մշուշոտ է, քանի որ չկա ընդհանուր շահերի գիտակցում, համատեղ գործունեություն և համատեղ պայքար: Իսկ վերջին շրջանում մի շարք թերթերի դատարաններում հայտնվելը դրա վառ ապացույցն է:

«Ժամանակ» թերթի խմբագիրն ասում է, որ երբ նկատեց, որ թերթերի համար պայմանները գնալով սահմանափակվում են Հայաստանում, հասկացավ, որ խնդրի միակ լուծումը պետք է փնտրել համացանցում: «Ես իմ խնդիրը լուծել եմ շատ պարզ. տեսնելով, որ Հայաստանում արդեն թերթերը մրցունակ չեն, և վստահ լինելով, որ վաղ թե ուշ օնլայն իրականությունը հաղթելու է թերթերին, ես ստեղծել եմ «Առաջին լրատվականը» հենց «Ժամանակ» թերթի բազայի հիման վրա»,- ասում է Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս խմբագրությունը երկու հիմնական ուղղությամբ է աշխատում՝ տպագիր և օնլայն: Խմբագիրն ասում է, որ իր կանխատեսումները արդարացված են, քանի որ ընդամենը վեց ամսում «1in.am»-ը գրավեց ընթերցողների բանակ: Այսօր կայքն օրական միջին հաշվով ունի մոտ 15 հազար ընթերցող և ավելի քան 9 հազար բաժանորդ` facebook սոցիալական ցանցի միջոցով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում թերթի տպաքանակը միջինը 5 հազար օրինակ է:  

«Կարծում եմ` անխուսափելի է Հայաստանում թերթի փոխարինումը օնլայն կայքով: Թերթը դառնում է վնասաբեր, և ես չեմ կարծում, որ առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո շատ թերթեր կշարունակեն տպվել»:

Ինչ վերաբերում է թերթերի շահութաբերությանը, ապա Բաբաջանյանի խոսքով` թերթերին օգնելու և այնտեղ գովազդներ տեղադրելու ցանկություն ունեցողները Հայաստանում կաշկանդված են, քանի որ եթե նրանց գովազդը հայտնվի ընդդիմադիր կեցվածք ունեցող թերթերում,  խնդիր կունենան իշխանության հետ: Իսկ Հայաստանում բիզնեսը և քաղաքականությունը սերտաճած են, համոզված է «Ժամանակի» խմբագիրը:

«Այս ամենի պատճառով թերթում գովազդ մենք կատեգորիկ չունենք, իսկ օնլայնի պարագան մի փոքր այլ է. մարդիկ այստեղ ավելի ազատ են գովազդ տեղադրելու հարցում»,-ասում է Բաբաջանյանը:

Այս հարցում Բաբաջանյանի հետ Ավետիքյանը համաձայն չէ, նշելով, որ եկամտաբերության իմաստով տպագիր թերթը ավելի շահութաբեր է: Իր կարծիքով  կայքում գովազդ տեղադրել ցանկացողները քիչ են: «Ազգ»-ի կայքում ներկայումս տեղադրված է ընդամենը երեք գովազդ, այն էլ արտասահմանից են պատվիրել:

Մինչդեռ «Ազգ» օրաթերթի կայքը գործում է 2001թ-ից և խմբագրի ասելով օրական ունենում է միջինը 6000 այցելու: Թերթի տպաքանակը ներկայումս 3100 օրինակ է, սակայն ձմռան ամիսերին այն նվազում և հասնում է մինչև 2600-2800 օրինակի:

«Ինտերնետային շուկայում գովազդատուները քիչ են, մինչդեռ թերթի տպագիր տարբերակը գովազդ է բերում: Մեր կայքը ներդրում է ապագայի հաշվին, թեև վստահ չեմ, որ ապագայում այն եկամտաբեր կդառնա»,- ասում է Ավետիքյանը:

Այդուամենայնիվ, խմբագիրը նշում է, որ թերթերի տպաքանակները գնալով նվազում են. 90-ականներին «Ազգը» ուներ մինչև 42 հազ. տպաքանակ, իսկ ներկայումս հայաստանյան թերթերի միջին տպաքանակը միասին այդքան չի լինի:

Աղբյուր` JNews.am