Ադրբեջանում մաիսի 6-ին ավարտվել է երիտասարդ ակտիվիստ և բլոգեր Բախտիար Հաջիևի դատական հետաքննությունը: Հաջիևին մեղադրում են պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Մայիսի 10-ին նշանակված է գլխավոր դատախազի ելույթը:
Դատական գործընթացի ժամանակ դատավորը մերժել է դատապաշտպանությունը նկարահանելու կամ ձայնագրելու խնդրանքը:
Փաստաբանի խոսքերով՝ Հաջիևն արդեն պատրաստ է լսել մեղադրական որոշումը, քանի որ օբյեկտիվ դատական հետաքննություն չի անցկացվում: «Ես չեմ հավատում Ադրբեջանի դատական համակարգի արդարադատությանը, քանի որ այն իրականացնում է գործադիր իշխանության պատվերները», – ասել է Հաջիևը:
Դատի ժամանակ հարցաքննվել են այն ոստիկանները, որոնք մարտի 4-ին ձերբակալել էին Հաջիևին: Նրանք հերքել են Հաջիևի և պաշտանության հայտարարությունն այն մասին, որ լրագրողի հանդեպ ֆիզիկական ճնշում են գործադրել:
Հաջիևի համախոհներից և ընկերներից շատերին, ինչպես նաև լրագրողներին, թույլ չեն տվել ներկա գտնվելու դահլիճում, չնայած՝ ըստ փաստաբանի, ազատ տեղեր շատ են եղել:
Ադրբեջանի դեմոկրատական հանրությունը համոզված է, որ Հաջիևին ձերբակալել են որպես Facebook-յան խմբի անդամ, որը մարտի 11-ին հայտարարել էր Ադրբեջանում «Ազգային մեծ օր» հակակառավարական ակցիա անցկացնելու մասին:
Աղբյուր: http://www.kavkaz-uzel.ru/