Ղրղզստանի ոստիկանությունը ձերբակալել է թուրք լրագրողի, որին կասկածում են իսլամիստական ահաբեկչական խմբավորումների հետ կապի մեջ, հայտնում է Wednesday News-ը:
Ըստ Interfax լրատվական գործակալության՝ Ղրղզստանի ազգային անվտանգության գործակալները մայիսի 2-ին ձերբակալել են ազգությամբ թուրք Ալի Օսման Զոռին Թուրքիայի կառավարության խնդրանքով:
43-ամյա Զոռը 2010 թվականի ապրիլին ժամանել էր Ղրղզստան և դիմել երկրի կառավարությանը իրեն քաղաքական ապաստարան հատկացնելու խնդրանքով՝ պնդելով, որ նա հալածվում է թուրքական իշխանությունների կողմից:
Բիշքեքյան www.24.kg անկախ կայքը ենթադրում է, որ հալածանքների պատճառ կարող էին հանդիսանալ Զոռի բլոգերում և լրատվական հոդվածներում հրապարակված՝ երկրում հեղաշրջում կատարելու բազմաթիվ կոչերը:
Ղրղզական օրենքով նրան չեն կարող հանձնել Թուրքիային, քանի դեռ քննարկվում է քաղաքական ապաստարան հատկացնելու Զոռի խնդրանքը: Այս մասին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանության ղրղզական կազմակերպության ղեկավար Չոլպոն Ջակուպովան:
Աղբյուր: http://www.monstersandcritics.com/