Skip to content

ԵԱՀԿ. Ադրբեջանը մամուլի ասպարեզում առաջընթաց է գրանցում

Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը համոզված է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում դրական փոփոխություններ են տեղի ունեցել:

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանի մամուլում դրական փոփոխություններ են նկատվում: Սակայն գլխավոր աշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ երկրում ընդունվի զրպարտության մասին օրենքը», – իր քառօրյա այցի ամփոփման ժամանակ հայտնել է Միյատովիչը:

«Ես ողջունում եմ նախագահ Իլհամ Ալիևի հայացքները համացանցի ազատության վերաբերյալ», – ասել է Միյատովիչը:

Այցի ընթացքում Միյատովիչը հանդիպել է իշխանությունների և ադրբեջանական մամուլի ներկայացուցիչների հետ:

Ապագայում ևս Միյատովիչը պատրաստվում է հետևել Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին:

«Զրպարտանքի մասին օրենքի կարևորագույն նպատակն է խուսափել լրագրողների ազատազրկումներից, ինչպես նաև թեթևացնել այն գումարների չափերը, որոնք մամուլը վճարում է որպես տուգանք», – ասում է Միյատովիչը:

«Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում կծավալի օրինագծի վերաբերյալ և հասարկությունը կաջակցի այդ օրինագծին», – ասել է նա:

Զրպարտանքի մասին օրինագիծը մշակվել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի օգնությամբ 2005 թվականին: Օրինագծի մշակմանը մասնակցել են պատգամավորներ, մամուլի ներկայացուցիչներ և փաստաբաններ:

Միջազգային կազմակերպությունները համոզված են որ 147-րդ (զրպարտանք) և 148-րդ (վիրավորանք) հոդվածները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն, պետք է հանվեն քրեական օերնսգրքից:

Աղբյուր: Trend.az