Skip to content

Գրիգորի Շվեդով. մեդիայի համար վնասակար է հանդուրժողականություն զարգացնել

Հարցազրույց «Կովկասյան հանգույց» առցանց լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովի հետ

«Կովկասյան հանգույց»-ը վերջին 11 տարիներին Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող պարբերական է, որը նաև ակտիվորեն զարգացնում է քաղաքացիական լրագրության հնարավորությունները: Ըստ գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովի`այսօր ԶԼՄ-ները պետք է ձևավորեն քաղաքացիական ընթերցողներ, ովքեր կարձագանքեն լուսաբանված խնդիրներին: Շվեդովը Երևանում էր մայիսի 17-19-ը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրավերով: Այստեղ նա վարեց վարպետության դաս ուսանողների համար, ինչպես նաև մասնակցեց «Նոր մեդիա. հաղորդակցվելու նոր հնարավորություններ տարածաշրջանում» թեմայով հարավկովկասյան մեդիա համաժողովին:

– Կարծիք կա, որ այն քաղաքացիական հասարակությունը, որն այսօր ձևավորվում է նոր մեդիայի օգնությամբ, փոքր-ինչ պասիվ բնույթ է կրում, քանի որ հաճախ սահմանափակվում է «հավանություն» (like) տալով նյութերին: Դուք ի՞նչ եք կարծում այս կապակցությամբ:

– Հետաքրքրությունը չափվում է ոչ միայն «թատրոնի տոմսարկղի» փողերով, այլ նաև դիտումների քանակով: Մենք այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ թատրոնների տոմսարկղերում կուտակված գումարը չափանիշ չէ: Դիտումների քանակն է վկայում նյութի հանդեպ մարդկանց հետաքրքրվածության մասին: Քանակն է որոշում արձագանքը: Այս իմաստով թե մեկնաբանությունները և թե «like»-երը, ինչպես նաև նյութի հանդեպ արձագանքի տարածման մյուս ձևերը շատ կարևոր չափանիշներ են, որոնք թույլ են տալիս ցույց տալ խնդրի նկատմամբ հասարակության հետաքրքրվածությունը:

Ռուսաստանյան շատ մարզերում իշխանությունները մեծ անհանգստությամբ են հետևում, թե քանի տասնյակ հազարավոր դիտումներ են ավելացել այն տեսանյութին, որը ներկայացնում է այնպիսի խնդիրներ, որոնք պետք է լուծի իշխանությունը, քանի որ որքան շատ են արձագանքները, այնքան շատ են դրանցով հետաքրքրվողները: Եվ այս առումով շատ կարևոր է օգտատիրոջ ակտիվությունը, ով ընդամենը մի քանի րոպե է տրամադրում նյութը մեկնաբանելու կամ տեսանյութը դիտելու համար:

– Գերագնահատված չէ՞ արդյոք նոր մեդիայի դերը:

– Չարժե նոր մեդիան այդքան առանձնացնել տպագիր մամուլից, որը, ինչպես և նոր մեդիան, կարող է հրապարակել զվարճալի տեղեկատվություն: Զվարճանքն, անխոս, գրավել է տեղեկատվական դաշտն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև ԶԼՄ-ները, որոնք սկսում են զվարճացնել իրենցից օգտվողներին: Եվ այս տեսակետից պետք չէ գերագնահատել նոր մեդիայի դերը, որոնք կարող են նաև զվարճանքի, ատելության, թշնամանքի լեզվի, և այլնի աղբյուր հանդիսանալ: Անհերքելի է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների պարագայում նոր մեդիան չի օգնում, այլ խորացնում է ազգերի միջև եղած հակասությունները:

– Երևանում լրագրողների հետ հանդիպմանը ասացիք, որ «Կովկասյան հանգույց»-ի դերը խաղաղարար լինելը չէ, այլ պրոֆեսիոնալ լրագրությունը: Որքանո՞վ է հեշտ տրվում այդ դերը ձեր աշխատակազմին` հաշվի առնելով, որ ձեր պարբերականը միավորում է Կովկասի հակամարտող երկրների լրագրողներին:

– Մեդիայի համար շատ վնասակար է փորձել բժշկել և հանդուրժողականություն զարգացնել: Մեդիան սկալպել է վիրաբույժների ձեռքին: Ցանկացած խաղաղարարություն սահմանգծի վրա է. ընդամենը մեկ քայլ է նրան բաժանում հակամարտության վերսկսումից: Անաչառությունը նման է կապույտ թռչնի, մի օբյեկտի, որի հետևից պետք է շարժվել: Շարժումը դեպի հորիզոն որոշում է աշխատանքը, բայց ոչ նրա նվաճումները: Չկա անաչառություն, կա դրան հասնելու ձգտում, կա հավասարակշռվածություն: Եվ նյութը հավասարակշռելու անհրաժեշտությունը հակասության մեջ է մտնում օպերատիվության հետ: Այս տեսանկյունից` շատ կարևոր է գրավել ընթերցողներին, որոնք կարող են աշխատել ոչ միայն որպես տեղեկատվություն ստացողներ, այլ նաև ստուգել, հիշեցնել ուշադրություն դարձնել քիչ հայտնի փաստերի վրա: Այդպիսի քաղաքացիական ընթերցողները մեծ պահանջարկ ունեն: Մենք փորձում ենք խրախուսել նրանց և ամեն կերպ ցույց տալ, որ միասին կարող ենք ձևավորել խմբագրության քաղաքականությունը: Կարևորն այն է, որ այդպիսի ընթերցողներն ավելի ու ավելի շատանան: Ես կարծում եմ, որ սա անտեսվում է ԶԼՄ-ների կողմից և այժմ տեսանելի չէ մեդիայում և համացանցում: ԶԼՄ-ների համար դրանք ավելի շուտ ծառայում են որպես հավելված: Եվ միայն շատ քիչ թվով մեդիաներ են, որ աղբ հանդիսացող հարյուրավոր էջերով մեկնաբանությունների միջից առանձնացնում են ալմաստները և փորձում մշակել դրանք որակյալ լրագրողական աշխատանքով: 

Աղբյուր` JNews.am