Skip to content

Համաներում կշնորհվի նաև Նիկոլ Փաշինյանին

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, անազատւթյան մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին ևս համաներում կշնորհվի: Այդ մասին ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Շանթ» հեռուստաալիքի «Հեռանկար» ծրագրի ընթացքում: Մեկնաբանելով չորեքշաբթի օրը` մայիսի 25-ին, Ազգային ժողովում քննարկված համաներման մասին որոշման նախագիծը` Թովմասյանն անդրադարձել է նաև Փաշինյանին:

Համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային Ժողովին էր դիմել մայիսի 20-ին: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

«Պատժից ամբողջությամբ կազատվի 400 մարդ, և այն անձինք, որոնց վրա կտարածվի համաներումը, այսինքն` պատժի չկրած մասը կկրճատվի, նրանք ևս կկազմեն մոտ 400», – ասում է Արդարադատության նախարարը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է գրեթե երկու տարի` 2009 թ-ի հուլիսից: Ավելի վաղ` 2009 թ-ի հունիսի 19-ին, Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չէր կիրառվել:

2008 թ-ի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր և ավելի քան մեկ տարի անց՝ 2009 թ-ի հուլիսի 1-ին, ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին: Նրա նկատմամբ անմիջապես խափանման միջոց ընտրվեց կալանքը:

2010 թ-ի հունվարի 19–ին Փաշինյանը, այսպես կոչված` «Մարտի 1-ի գործով»  դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Երկու ամիս անց վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Փաշինյանի դատավճիռը, սակայն համաներում կիրառեց նրա նկատմամբ և պատժաչափը կիսով չափ կրճատեց:

Նիկոլ Փաշինյանը ամուսնացած է, ունի 3 զավակ` 2 աղջիկ, 1 տղա։ Փոքր դուստրը` Շուշանը, 7 ամսական էր, երբ հայրը ընդհատակ անցավ։ Այժմ նա 3 տարեկան է։

Համաներումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Համաներման կիրառման ժամկետ է նախատեսված մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ: «Կատարման առումով կարծում եմ նախեւառաջ պատժից ազատվելու են բոլոր այն անձինք, ովքեր համաներման որոշման պահանջների հիման վրա պետք է ազատվեն և կարող եմ ասել, որ առավելագույնը մոտ 10 օրվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրը եւ պատժից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ համաներումը տարածվում է»,- կարծում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը:

Աղբյուր` JNews.am