Հունիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կմեկնարկի երկօրյա Barcamp Yerevan 2011-ը, որն իր շուրջ կմիավորի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին և պարզապես բոլոր գիքերին: Այսպես են անվանում նրանց, ովքեր կյանքն այլևս առանց սոցիալական մեդիաների չեն պատկերացնում:
Այս ոչ ֆորմալ միջավայրով միջոցառմանը երիտասարդները սպասում են մեկ տարի` սկսած անցյալ տարի ավարտված միջոցառման վերջին օրից, երբ մասնակիցները պայմանավորվեցին համացանցով շփվել` ակնկալիքով, որ մեկ տարի անց կրկին կհանդիպեն:
Barcamp-ը նոր ձևաչափով բաց քննարկումներից և զեկույցներից բաղկացած միջոցառում է, որը սկիզբ է առել ԱՄՆ-ում ավելի քան հինգ տարի առաջ: Հայաստանում Barcamp սկսել են կազմակերպել 2009թ-ից: Այստեղ մասնակիցները ներկայացնում են ՏՏ ոլորտոմ և համացանցում իրենց ունեցած ձեռքբերումները, փոխանակվում գաղափարներով և ծանոթանում միմյանց հետ:
[[wysiwyg_imageupload:101:]]Ի տարբերություն համաժողովի, այստեղ չկան հատուկ բանախոսներ. մասնակիցներից յուրաքանյուրը կարող է հանդես գալ զեկույցով, ինչպես նաև` քննարկում ծավալել: Հակառակ ավանդական համաժողովների՝ Barcamp-ի օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից` նրանց իսկ առաջարկած թեմաներով։

Barcamp Yerevan 2011-ի հյուրերը կլինեն Opera Software ընկերության փորձագետներ Չարլզ ՄքՔեթի Նևիլը (chaals), Վլադիմիր Իսաևը և Ադրիանուս Վերմենհովենը: Ակնկալվում են նաև BBC World News-ի հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսի և ռուսական «Վիմպելկոմ»-ի փորձագետներ Արտյոմ Մինաևի և Եկատերինա Տուրցևայի այցելությունները: Երևանյան Barcamp-ին կմասնակցի նաև Livejournal ցանցում հայտնի բլոգեր Դմիտրի Չերիշևը (mi3ch):
Barcamp Yerevan 2011-ի նախաձեռնող խմբի անդամ, Media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանի խոսքերով սա հյուրերի ամբողջական ցանկը չէ: «Բոլոր հյուրերը պատրաստակամություն են հայտնել միջոցառման օրերին հանդես գալ ոչ միայն զեկույցներով, այլ նաև դասընթացներ վարել»:
Վարդանյանը նշում է, որ միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել աշխատանքային տոնավաճառ ՏՏ ոլորտի գործատուների և աշխատանք փնտրողների համար: Սակայն նա վստահեցնում է, որ լինելու են նաև անակնկալներ։
p.s.: on Facebook BarCamp Yerevan 2011 / ԲարՔեմփ Երևան 2011
Աղբյուր` JNews.am