«Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ» գործով դատավարությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտված է, և արդեն առկա է դատարանի վճիռը:
Դատարանը` գործը վարող դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, «ժամանակ» օրաթերթի հիմնադրին պարտավորեցնում է տպագրել հերքում` նույն օրաթերթի անցյալ տարվա երեք հոդվածներում տպագրված տեղեկությունների վերաբերյալ: Այս հոդվածները, արդեն նաև ըստ դատարանի, արատավորում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:
Դատարանը որոշեց նաև, հօգուտ Քոչարյանների, օրաթերթի հիմնադրից բռնագանձել մեկ միլիոն դրամ (ավելի քան 2600 դոլար )` նրանց վիրավորելու և երկու միլիոն դրամ (ավելի քան 5300 դոլար)`զրպարտելու համար: Հայցվորի ներկայացրած մյուս` դատական ծախսերի համար պահանջած երեք միլիոն դրամի մասով հայցը մերժվեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Քոչարյանների ներկայացուցչի ` դատարանում բերած բողոքի հիմքը և ողջ էությունը «Ժամանակ» օրաթերթի 3 հոդվածներից վերցված հետևյալ հատվածներն էին.
Ստորև բերվող բոլոր մեջբերումները վերցված են Datalex.am կայքում (դատական տեղեկատվական համակարգ) տեղադրված դատարանի վճռից:
«Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ» գործով դատավարությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտված է, և արդեն առկա է դատարանի վճիռը:
Դատարանը` գործը վարող դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, «ժամանակ» օրաթերթի հիմնադրին պարտավորեցնում է տպագրել հերքում` նույն օրաթերթի անցյալ տարվա երեք հոդվածներում տպագրված տեղեկությունների վերաբերյալ: Այս հոդվածները, արդեն նաև ըստ դատարանի, արատավորում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:
Դատարանը որոշեց նաև, հօգուտ Քոչարյանների, օրաթերթի հիմնադրից բռնագանձել մեկ միլիոն դրամ (ավելի քան 2600 դոլար )` նրանց վիրավորելու և երկու միլիոն դրամ (ավելի քան 5300 դոլար)`զրպարտելու համար: Հայցվորի ներկայացրած մյուս` դատական ծախսերի համար պահանջած երեք միլիոն դրամի մասով հայցը մերժվեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Քոչարյանների ներկայացուցչի ` դատարանում բերած բողոքի հիմքը և ողջ էությունը «Ժամանակ» օրաթերթի 3 հոդվածներից վերցված հետևյալ հատվածներն էին.
Ստորև բերվող բոլոր մեջբերումները վերցված են Datalex.am կայքում (դատական տեղեկատվական համակարգ) տեղադրված դատարանի վճռից:
«Ժամանակ» օրաթերթ, 2010 թվականի սեպտեմբերի 25, «ԱՐՅՈՒՆԸ` ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻՑ, ԿԱՅՖԸ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ, ԻՍԿ ՀԱԿԱՑՆՑՈՒՄԸ` ԼՖԻԿԻՑ» խորագրով հոդված. «Դեղերի շուկայում գրաված իր դիրքով նրան զիջում է նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը:» «Ուշագրավ է, որ այդ ցուցակում բացակայում էր «911» դեղատների ցանցի անունը, որը պատկանւոմ է Քոչարյանների ընտանիքին», «Քոմսթար» ՍՊԸ-ն և «Լիկվոր» ՓԲԸ-ն հայկական դեղերի շուկայում մեկ երրորդ մասով զբաղեցնում են արյան պատրաստուկների և պլազմայի փոխարինիչների շուկան: Առաջինին պատկանում է շուկայի 55 տոկոսը, իսկ երկրորդին` 40 տոկոսը: Այս ընկերություններն էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ հովանավորում են Քոչարյանների ընտանիքը:»:
«Ժամանակ» օրաթերթ, 2010 թվականի սեպտեմբերի 29, «Ադամանդե Ռոբը» խորագրով հոդված. «Այսպես, ինչպես հայտնում են իշխանական մեր աղբյուրները, վերջերս Քոչարյանների ընտանիքը հերթական տնտեսական ձեռբերումն է ունեցել: Մեր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ադամանդի հանք է ձեռք բերել Հնդկաստանում` այդ գործարքը ձևակերպելով որպես ներդրում: Հանքի ձեռքբերման գործարքը կատարվել է «Կոնվերսբանկ»-ի միջոցով: Հիշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` Քոչարյանները ադամանդի հանքեր ունեն նաև Նամիբիայում:»
«Ժամանակ» օրաթերթ, 2010 թվականի, հոկտեմբերի 7, «Volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան» խորագրով հոդված. «………… բեռնատարների արտադրության հսկա շվեդական «Volvo Trucks» ընկերությունը Հայաստանում իր պաշտոնական ներկայացման գործը վստահել է «Սպայկա» ընկերությանը: …………….. Բանն այն է, որ թև պաշտոնապես այս ընկերությունը պատկանում է Դավիթ Ղազարյան անուն-ազգանունով մարդուն, սակայն իրականում այդ ընկերության մեջքին կանգնած է Քոչարյանների ընտանիքը և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը»:
Դատարանը, փաստորեն, ապացուցված համարեց այս տեղեկություններում առկա զրպարտության հանգամանքը (որն արատավորել է Քոչարյանների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը), հատկապես, որ պատասխանող կողմը` այսինքն «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչը, այդպես էլ չհիմնավորեց դրանց փաստացի ճշտությունը և համապատասխանությունը իրականությանը: Արդյունքում, ինչպես արդեն նշվել է, դատարանը որոշեց օրաթերթին պարտավորեցնել փոխհատուցել երկու միլիոն դրամով:
Իսկ ինչպե՞ս հիմնավորվեցին «վիրավորանքի» մասով Քոչարյանների հայցը բավարարելու հիմքերը: Թեև, հոգնակի թվով այս բառն օգտագործելը տվյալ պարագայում տեղին չէ:
Վճռում «վիրավորանքի» հոդվածով դատարանի բերած միակ հիմքը «արյուն» բառն է, որը զետեղված է «ԱՐՅՈՒՆԸ` ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻՑ, ԿԱՅՖԸ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ, ԻՍԿ ՀԱԿԱՑՆՑՈՒՄԸ` ԼՖԻԿԻՑ» հոդվածի վերնագրում:
Մեջբերում վճռից. «Այսպես, դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ մեկնաբանության իմաստով հայցվորի կողմից ներկայացված և հոդվածներում տպագրված փաստացի տեղեկություններից միայն «ԱՐՅՈՒՆԸ` ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻՑ…» խորագրի մասում կատարված արտահայտությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ կետի մասի պահանջներով պայմանավորված, համարվում է վիրավորանք, քանի որ այս պարագայում պատասխանողի կողմից նման խորագրով տարածված տեղեկությունը հանդիսանում է արտահայտություն` վերագրվող հայցվորների ընտանիքին` առանց սուբյեկտիվ տարանջատման, այսինքն` այն որպես այդպիսին, անկախ հրապարակային բնույթ կրելու հանգամանքից, չի հանդիսանում փաստացի տվյալ, ավելին` այստեղ էական չէ այն իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու զրպարտության համար սահմանված էական նախապայմանը, ինչը նշանակում է, որ վերը նշված արտահայտությունը պետք է դատարանի կողմից դիտարկվի «վիրավորական» եզրույթի ներքո»:
Շարունակությունը. «Այսպես, «Արյուն» բառը իր տառացի շարադրանքով և բառացի պարզ մեկնաբանմամբ վիրավորանքի տարրեր չի պարունակում, և այն գործածվում է այս իմաստով եղելության հետ համահունչ կարգով` իր ամբողջ իմաստով, մինչդեռ հոդվածով տպագրված խորագրով «Արյուն» բառը և այն «Քոչարյաններին» վերագրվող արտահայտությունն արդեն իսկ կորցնում է «Արյան» բառացի պարզ մեկնաբանությունը, քանի որ տվյալ նյութը ընթերցելիս` ընթերցողի մոտ այն առաջացնում է բացասական տպավորություններ, այսինքն` այն կարող է ընկալվել արյունը վերագրվող անձանց տարբեր բացասական ձևերով գնահատելու միջոցով (օրինակ` որպես հանցանք կատարած անձի), ուստի այդ արտահայտությունը պատասխանողի կողմից տարածվել ու հետապնդել է հայցվորների ընտանիքի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու, այսինքն` հասարակության աչքերին վերջիններիս հանդեպ ունեցած օբյեկտիվ կարծիքը նսեմացնելու նպատակ…»:
Եվ վերջում. «…Դատարանն ընդգծում է, որ բոլորովին այլ հարթության վրա կարող էր քննարկվել և ընդունվել վերոհիշյալ խորագրում տեղ գտած արտահայտությունը, այսինքն` այն իր պարզ մեկնաբանությամբ կարող էր ընդունվել որպես ոչ վիրավորական արտահայտություն միայն այն դեպքում, երբ նման խորագրից հնարավոր լինել որոշելու դրա ոչ բացասական իմաստը, մինչդեռ պատասխանողի կողմից կատարված տվյալ արտահայտությունը որևէ կերպ սովորական ու ուղղակի իմաստով չի հասկացվում, քանի որ սովորաբար նման արտահայտությունն օգտագործվում է բացասական տպավորություն և նման էմոցիաներ ստեղծելու նպատակով, և ընթերցողների` հասարակության լայն շրջանակի մոտ այն ինքնին չի կարող առաջացնել հայցվորների հանդեպ ունեցած հարգանքի ու բարի համբավի դրական հատկանիշներ, հակառակ` այն միանգամայն առաջացնում է բացասական տպավորություն ու կարծիք այն անձանց վերաբերյալ, որոնց և վերագրվում է խորագիրը, մինչդեռ նման խորագրով հոդվածում անգամ չկան պարզաբանումներ խորագրի ոչ բացասական իմաստի շուրջ, այլ հակառակ` տեղեկություն տարածողի կողմից փորձ է կատարվում «Արյան» բացասական իմաստն ավելի արտահայտիչ ու ընդգծվող դարձնել` փաստացի իրականությանը, իր կարծիքով, համապատասխանող տեղեկություններով այն հաստատելու միջոցով, որն էլ արտահայտվել է պատասխանողի կողմից խորագրում կատարված և բացասական նպատակ հետապնդող արտահայտության արդեն իսկ որոշակի փաստերով հաստատված գնահատականի ձևով:
Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից վկայակոչված մյուս բոլոր տեղեկությունները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետի իմաստով հանդիսանում են զրպարտություն…»:
Ստացվում է, որ Քոչարյանները վիրավորվել են «արյուն» բառի՞ց, ինչո՞ւ:
Տեղեկատվության ներկայիս հասանելիության պայմաններում չհրապարակայնացվելու ի՞նչ փափագով է դատավորը երկնել այս տողերը, որոնք անգամ իրավաբանական կրթություն չունեցողներին են շփոթության մեջ գցում: Մասնավորապես, ինչպիսի՞ մեկնաբանության ակնկալիքով է վճռում գրվել հետևյալ արտահայտությունը. «այն կարող է ընկալվել արյունը վերագրվող անձանց տարբեր բացասական ձևերով գնահատելու միջոցով (օրինակ` որպես հանցանք կատարած անձի)»:
Կամ մյուս արտահայտությունը. «Դատարանն ընդգծում է, որ բոլորովին այլ հարթության վրա կարող էր քննարկվել և ընդունվել վերոհիշյալ խորագրում տեղ գտած արտահայտությունը, այսինքն` այն իր պարզ մեկնաբանությամբ կարող էր ընդունվել որպես ոչ վիրավորական արտահայտություն միայն այն դեպքում, երբ նման խորագրից հնարավոր լիներ որոշելու դրա ոչ բացասական իմաստը»:
Այդ ի՞նչ անհաղթահարելի դժվարություն է պատկերվում, որ եթե «Արյունը` Քոչարյաններից,..»` վերնագրի հատվածը «նման էմոցիաներ» էր առաջացնում, ընթերցողները, և առաջին հերթին դրանից վիրավորված Քոչարյանները մի քանի տող ավելին կարդային ու համոզվեին, որ խոսքն ընդամենը արյան պլազմայի մասին է: Եվ վերջապես` ինչ է նշանակում «ընթերցողի մոտ այն առաջացնում է բացասական տպավորություններ…»:
Ո՞ր ընթերցողի` եթե կոնկրետ հայցվորի, ապա առնվազն պետք է հիմնավորվեր, թե ինչու է նա հենց վերնագրից բացասաբար տպավորվել «արյուն» բառից, ավելին` վիրավորվել դրանից:
Աղբյուր` JNews.am