Skip to content

Կայացավ «Ժանգոտ դդում» այլընտրանքային մեդիափառատոն 2011-ը

Հունիսի 13-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում մեկնարկեց «Ժանգոտ դդում» այլընտրանքային մեդիափառատոնը:

Եռօրյա մեդիափառատոնի շրջանակներում ներկայացվեցին ֆիլմեր, որոնք նկարահանվել էին ոչ պրոֆեսիոնալ թվային ֆոտոխցիկներով կամ բջջային հեռախոսներով: Որևէ թեմատիկ կամ ժանրային սահմանափակում փառատոնում չկար, չկար նաև  մասնագիտական և տարիքային սահմանափակում: Ներկայացվող մեդիաֆիլմերը հիմնականում 3-4 րոպե տևողությամբ էին:

Ինչպես նշում են կազմակերպիչները, «Ժանգոտ դդում»-ի հիմնական նպատակը առանց տարիքային սահմանափակման տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց նկարած ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով ֆիլմերն ու լուսանկարները ներկայացնելն է:

Փառատոնի անվանումը ընտրել է արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը: Ըստ մեդիափառատոնի կազմակերպիչ Սոնա Աբգարյանի այս միջոցառումը ինչ-որ չափով ընդվզում է այնպիսի փառատոնների դեմ, որոնք ճոխություն և գլամուր են պարունակում: Կազմակերպիչները այդպիսին են համարում նաև «Ոսկե Ծիրան» միջազգային  կինոփառատոնը.

«Սա ոչ թե դեմ է միայն «Ոսկե Ծիրանին», այլ առհասարակ գլամուրին, ձևական, պաշտոնական միջոցառումներին: Մենք տալիս ենք ինքնարտահայտվելու, ազատ զգալու հնարավորություն` անկախ քո ունեցած հնարավորություններից: Եթե չունես պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, կարող ես ներկայացնել հեռախոսով, և բավական է միայն ունենալ լավ գաղափար: Ֆիլմը կարող է վատ որակով  լինել, սակայն  բովանդակությամբ շատ հետաքրքիր», – նշում է Աբգարյանը:

Մեդիափառատոնը բաղկացած է մրցութային և արտամրցութային ծրագրերից: Մրցութային ծրագրին մասնակցում են հանրակրթական դպրոցների աշակերտները և ոչ կինո-ֆոտո-մասնագետ ուսուցիչները, որոնց աշխատանքը գնահատվում է ժյուրիի կողմից:

Ամենամյա մեդիափառատոն «Ժանգոտ դդում» 2011-ի անվանակարգերն են «Ռեժիսորական աշխատանք», «Սցենարական աշխատանք», «Օպերատորական աշխատանք», «Անիմացիոն ֆիլմ» և «Ժանգոտ ֆիլմ»:

Այս տարի փառատոնին ներկայացված էր 47 մեդիաֆիլմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշում է, որ փառատոնին այս տարի ներկայացված ֆիլմերի քանակը ավելացել է, իսկ ֆիլմերն էլ ավելի բազմաժանր են դարձել:

«Կրթահամալիրն ունի «Կա մեդիա, կա կրթություն» ծրագիր, որի շրջանակներում էլ անցկացվում է փառատոնը: Հիմնականում մասնակիցները կրթահամալիրի աշակերտներն են, սակայն սա այլընտրանքային բաց փառատոն է, որը  հնարավորություն է տալիս բոլորին իրենց ասելիքը ներկայացնել»:

Փառատոնի հաղթողների անունները պարզ կդառնան այսօր, իսկ հաղթողների մեդիաֆիլմերը ևս մեկ անգամ կներկայացվեն հանդիսատեսին:

Աղբյուր` JNews.am