Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում օրերս բացվեց «Արևմտականացող Ստամբուլի hայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին կեսի պոլսահայ 40 ճարտարապետների 100 ստեղծագործություններ:
Ցուցահանդեսի կազմակերպիչները նման կերպ ցանկանում են ներկայացնել հայ ճարտարապետների ավանդն ու կարևոր դերը Ստամբուլ քաղաքի ձևավորման գործում և խոստովանում են, որ նրանց մեծ մասն այսօր մոռացության է մատնվել:
Միջոցառման կազմակերպիչներն են «Հրանդ Տինք» հիմնադրամը, «Հայճար» միությունը Ստամբուլից և Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:
«Ցուցահանդեսը ևս մի քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», – միջոցառման բացման ժամանակ ասաց «Հրանդ Տինք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռաքել Տինքը` «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի այրին:
Ցուցադրվող շուրջ 100 շենքերի լուսանկարները կատարվել են Թուրքիայի 20 լուսանկարիչների կողմից:
Մինչ երևանյան ցուցադրությունը, հայ ճարտարապետների ստեղծագործությունների լուսանկարները ներկայացվել են Անկարայում և Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Ցուցահանդեսի համակարգող-պատասխանատու` Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր` ազգությամբ թուրք Հասան Քուրույազըջըն հավաստիացրեց, որ Հայաստանում նման ցուցահանդեսի կազմակերպումը որևէ բացասական արձագանքի չի արժանացել Թուրքիայի կառավարության կողմից:

«Մենք իրականությունից բացի ոչինչ չենք ցուցադրում և վախենալու բան չունենք և մինչև հիմա բացասական վերաբերմունքի ոչ ոքի կողմից չենք արժանացել», – ասում է պրոֆեսորը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա Երևանի Ճարտարապետների միության անդամ, ճարտարապետ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ պետք է նաև բարձրաձայնել Թուրքիայում այսօր ապրող և ստեղծագործող ազգությամբ հայ ճարտարապետների մասին:
«Այսօր Թուրքիայում հայտնի են ազգությամբ հայ 160-170 գործող ճարտարապետներ, մնում է միայն բարձրաձայնել նրանց ստեղծագործությունների և թուրքական մշակույթում դրանց դերի ու նշանակության մասին»,- ասում է ճարտարապետը:
Երևանյան ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 31-ը: Այն հանրության համար բաց է ամեն օր (բացառությամբ երկուշաբթի օրերից): Այնուհետև ցուցահանդեսը կտեղափոխվի Վանաձոր և Գյումրի:
Աղբյուր` JNews.am