Համաձայն Վրաստանի հեռահաղորդակցությունների ազգային հանձնաժողովի հունիսի 10-ի հրամանի՝ Վրաստանում գործող բոլոր կաբելային հեռուստաընկերությունները, որոնց թիվը հասնում է 90-ի, պարտավոր են դադարեցնել «НТВ+ премьера», «НТВ+ кино клуб» և «НТВ+ кино хит» հեռուստաալիքների հեռարձակումները:
Ըստ նույն հրամանի՝ հեռուստաընկերությունները պետք է հանձնաժողովին ներկայացնեն փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս հեռարձակումը Վրաստանի տարածքում:
Հրամանը հիմնված է Super TV կաբելային հեռուստաընկերության դիմումի վրա: Վերջինս մեղադրում է մրցակիցներին ռուսական ալիքների ապօրինի հեռարձակման մեջ: Super TV-ն, որը վրացական շուկա է մտել 2011 թվականի հունվարին, առաջարկում է 40-ից ավելի ալիքներ՝ բացառությամբ «НТВ+» փաթեթի, քանի որ նման թույլատվություն չունի:
Silknet ընկերությունը, որի SILK TV ինտերակտիվ հեռուստաալիքն ունի շուրջ 14 000 բաժանորդ, արդեն փոխարինել է «НТВ+»-ը հեռուստադիտողների ցանկությամբ ցուցադրվող ֆիլմերով:
Աղբյուր: Media.ge