Skip to content

Հոգեորսությանը դեմ. Տեր Եսայի քահանան պարզաբանում է երիտասարդների պահանջը

Արդեն երրորդ շաբաթն է շարունակվում է ստորագրահավաքն ընդդեմ աղանդների գործունեությանը, որը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ:

Նման ստորագրահավաքի առիթ հանդիսացավ մայիսի 15-ին Եհովայի վկաների և Հարավ-արևմտյան թաղամասի սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որն էլ անմիջապես դարձավ հանրության բուռն քննարկման առիթ:

Ստորագրահավաքի միջոցով երիտասարդները ցանկանում էին ցույց տալ, որ իրենք Առաքելական եկեղեցու կողքին են: Ստորագրահավաքից մի քանի օր առաջ պատրաստվել էր նաև բաց նամակ ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ստորագրահավաքը մենք չէ, որ սկսել ենք, կամ եկեղեցին չէ, որ կազմակերպել է»,- նշում է Տեր Եսայի քահանա Արթենյանը: «Սա մեր հավատացյալների անձնական նախաձեռնությունն է, և ստորագրահավաքի հիմքում ընկած է մեր խնդրանքը և պահանջը Ազգային ժողովին և ՀՀ համապատասխան մարմիններին, որ օրենքում հստակ լինի այն ձևակերպումը, թե ինչ է հոգեորսությունը»,- նշում է Տեր Եսային:

Ըստ նրա, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում միայն գրված է, որ Հայաստանի տարածքում արգելվում է հոգեորսությունը, իսկ թե ինչ է նշանակում հոգեորսություն, այդ մասին ոչ մի նշում չկա: Տեր Եսային պնդում է, որ հոգեորսություն բառին իրավական սահմանում տալով, հնարավոր կլինի նաև սահմանել համապատասխան պատիժ հոգեորսության ցանկացած փորձի պարագայում:

[[wysiwyg_imageupload:105:height=273,width=367]]«Մյուս կողմից պահանջում կամ խնդրում ենք, որ օրենքում հստակ ամրագրվի եկեղեցու տարածքը հսկելու դրույթը: Եկեղեցու տարածքը պետք է զերծ մնա ցանկացած ոտնձգություններից»,- նշում է հոգևորականը:

Իսկ իրավական ձևակերպում «հոգեորսություն» բառին, ինչպես քահանան է նշում, պետք է տան համապատասխան մասնագետները:

«Հաշվի առնելով այն, որ կան կոնվենցիաներ, որոնց տակ մեր երկիրը ստորագրել է, բնականաբար մեր պահանջները պետք է լինեն այնպիսին, որ չհակասեն դրանց: Ինձ համար հոգեորսություն է, երբ աղանդավորները եկեղեցու տարածքում են քարոզում, երբ աղանդավորներին դռնից դուրս ես հանում, պատուհանից են ներս մտնում, իսկ էդպիսի օրինակները շատ են, թող ոչ մի աղանդավոր միամիտ չձևանա»:

Ազգային ժողով նախկինում էլի են դիմել` պահանջելով հոգեորսության խնդրի մասին հստակ ձևակերպումներ տալ, սակայն այդ գործընթացը կասեցվել է. «Բնականաբար Եվրոպային դա դուր չեկավ: Այս ստորագրահավաքը ուշացած մի դեպք չէ, սա ընդհանուր պայքարի շղթայի մի օղակն է: Եթե նախկինում ինչ-որ կոնկրետ կազմակերպություններ էին նախաձեռնել, ապա հիմա ժողովուրդն է նախաձեռնում` տարբերությունը սա է»,- կարծում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Քահանան նշում է, որ այս անգամ իր սպասելիքներն ավելի քան արդարացել են. «Հետաքրքիր մի տեսակ շարժում սկսվեց, կամ քննարկում ծավալվեց վերջին շրջանում` կապված ստորոգրահավաքի հետ: Սա ուղղված է ոչ թե որևէ աղանդավորական շարժման դեմ կամ որևէ կրոնական կազմակերպության կասեցմանը, այլ կոնկրետ հոգեորսության եզրույթը սահմանելու, դրան գնահատական տալու: Ու հանկարծ Հայաստանի բոլոր աղանդավորները` Ավետարանականների գլխավորությամբ, բողոքի ալիք բարձրացրին` թե սա հակաօրինական շարժում է կամ պահանջ` եվրոպական կոնվենցիաներին հակասող, մարդու իրավունքներին հակասող, այն դեպքում, երբ նրանք խոստովանում են, որ հոգեորսություն չեն անում, միայն խաղաղ քարոզում են: Եթե դա այդպես է, ինչու՞ են անհանգստանում մեր օրենքի համար»:

Աղբյուր` JNews.am

Image sources: Henaran.am and Hraparak.am