Գեղագիտության ազգային կենտրոնի ձեռարվեստի խմբի ղեկավար Կարինե Փիլիպոսյանի նախաձեռնությամբ և Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 17-ին կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, որը կրում էր «Քեզ համար Ճապոնիա» խորագիրը:
Ցուցահանդեսում ներկայացված էին ստեղծագործություններ, որոնք պատրաստել էին Կարինե Փիլիպոսյանի 4-10 տարեկան սաները: Թղթից պատրաստված այս ստեղծագործությունները կոչվում են «օրիգամի»` ճապոնական ձեռարվեստ, որը հիմնված է երկրաչափության վրա: Ցուցահանդեսի ողջ հասույթը կտրամադրվի Ճապոնիայի որևէ մանկատան:
«1988թ-ին տեղի ունեղած աղետի ժամանակ Ճապոնիան առաջիններից էր, որ ձեռք մեկնեց մեզ և մինչ այսօր էլ օգնում է: Ասյօր Ճապոնիան հայտվել է առավել ծանր վիճակում: Երբ երեխաներին առաջարկեցի ցուցահանդես կազմակերպել, բոլորը միաձայն համաձայնեցին»,- ասում է Կարինե Փիլիպոսյանը, ով նաև «Հիկարի» (ճապոներեն նշանակում է լույս) կենտրոնի նախագահն է:
Ցուցահանդեսին ներկա ազգությամբ ճապոնացի Արհիկո Հասեգավան, ով արդեն 1,5 տարի Հայաստանում է և ճապոներեն է դասավանդում Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, իր գոհունակությունն ու զարմանքն է արտահայտում հայ ժողովրդին:
«Մեր երկրները բավական մեծ հեռավորության վրա են գտնվում, զարմանում եմ, որ այսքան փոքրաթիվ ազգը այսպես հետաքրքրված է մեր մշակույթով և նույնիսկ այսպիսի ցուցադրություն է կազմակերպել»,- ասում է նա:

[[wysiwyg_imageupload:106:]]«Ներկա եմ եղել օրիգամիի դասին, տեսել եմ` երեխաները ինչ հաճույքով են զբաղվում ճապոնական արվեստով: Սա մեզ համար մեծ իրադարձություն է: Պարզապես ցնցված եմ ու անչափ շնորհակալ եմ բոլոր հայերից»,- ասում է ցուցահանդեսին ներկա ճապոնուհի Նաօմի Հեմուկին:
Ցուցահանդեսի բացմանը հայկական էստրադայի ներկայացուցիչների կողմից Ճապոնիային նվիրվեց լիրիկական երգ` վերնագրված «Վերածնվիր Ճապոնիա» (Revive Japan), որի երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, իսկ խոսքերինը` Իննա Մկրտչյանը:
«Ամեն անգամ երգը լսելիս փշաքաղվում եմ ու պատկերացնում, թե դա ինչ մեծ ցավ է նման մշակույթ ունեցող ժողովրդի համար: Պարզապես չէինք կարող չարձագանքել այդպիսի խորհդանշական երգի կատարմանը»,- նշում է երգչուհի Սուսաննա Պետրոսյանը, ով «Վերածնվիր Ճապոնիա» երգի 8 կատարողներից մեկն է:
Կարինե Փիլիպոսյանը ՋեյՆյուզին հայտնեց, որ ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կազմել է 183 հազար դրամ (մոտ 500 դոլար), որն արդեն ուղարկել են Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատուն (Հայաստանում Ճապոնիայի դեսպանի նստավայր):
Աղբյուր` JNews.am