Skip to content

«Արի տուն». սփյուռքահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանը

Ամեն առավոտ մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ հավաքվում են Երևանի Շահումյանի արձանի հարևանությամբ, և այստեղից սկսվում է նրանց ուղևորությունը դեպի հայրենիքի տեսարժան և պատմամշակութային վայրեր: Երիտասարդներն արդեն եղել են Սարդարապատում, Էջմիածնում, Օշականում, այցելել են նաև Զվարթնոցի տաճար: Այս անգամ գնալու են Մատենադարան` հին ձեռագրերի թանգարան:

20-ամյա Մկրտիչ Բաղդասարյանը նրանցից մեկն է: Մկրտիչը Հայաստան է եկել Ռումինիայից քրոջ` Անիի հետ: Չնայած Հայաստանում առաջին անգամ է, նա վարժ տիրապետում է հայերենին.

«Շատ էի ուզում տեսնել հայրենիքս, երկիրս  ու այն վայրերը, որոնք տեսել եմ նկարներով: Հայերեն խոսելը սովորել եմ ընտանիքում. մայրս, հայրս, տատիկս խոսում են հայերեն: Ռումինիայից 12 հոգի ենք, միայն ես ու քույրիկս գիտենք հայերեն», – ասում է Մկրտիչը:

Նա մեկն է այն հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներից, ովքեր այս տարի մասնակցում են Հայաստանի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպած «Արի տուն» ծրագրին:

Այս ծրագիրը սփյուռքի նախարարությունը կազմակերպում է արդեն 3-րդ տարին: Առաջին տարին` 2009 թ-ին, 300-ից ավելի երիտասարդներ էին մասնակցում: Անցած տարի մասնակիցների թիվը մոտ 600 էր: Այս տարի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստան հրավիրելու մինչև 800 երեխայի:

Այս տարի ծրագիրն իրականացվում է տասը փուլով, որի ընթացքում երիտասարդները 10 օր անցկացնում են հյուրընկալող ընտանիքներում, իսկ 4 օր`ճամբարում: Առաջին փուլն արդեն մեկնարկել է` 83 մասնակից 7 երկրից:

Ըստ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի` ծրագրի նպատակը տարբեր տարածաշրջաններից մինչև 20 տարեկան հայ երիտասարդներին Հայաստան բերելն ու տարբեր մեթոդներով նրանց հայրենիքի հետ կապելն է.

«Օրինակ, երեխաները ապրում են այնպիսի ընտանիքներում, որտեղ կան իրենց տարիքի երեխաներ, որպեսզի ձևավորվի ընկերություն նրանց միջև: Հետո նրանք միասին 4-5 օրով մեկնում են ճամբար: Ճանաչում են իրենց հայրենիքը, ծանոթանում են պատմամշակութային արժեքներին, ժառանգությանը, այցելում են թանգարաններ»,- պարզաբանում է Մխիթարյանը:

Ճամբարային օրերին երիտասարդները դասախոսություններ են լսում, հանդիպումներ են ունենում հայտնի հասարակական, մշակութային գործիչների հետ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ կազմակերպում են մշակութային միջոցառումներ:

Մկրտիչն ասում է, որ ծրագրի մասին տեղեկացել էր դեռ 2009թ-ին, սակայն չի կարողացել մասնակցել:

«Ես շատ եմ կարդացել և տեղյակ եմ Հայաստանի մշակույթին ու պատմությանը: Հիմա տեսնում եմ այն, ինչ լսում էի Ռումինիայում` հայկական կիրակնօրյա դասերի ժամանակ»,- ասում է նա:

Ռումինիայից ժամանած մեկ այլ մասնակից` 18-ամյա Ռիքի Մարթան հայերեն խոսել չգիտի, մասնակիցների հետ շփվում է անգլերեն լեզվով:

«Ես այստեղ առաջին անգամ եմ և կարծում եմ, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Հայերեն լեզուն սովորելու հնարավորություն չունեի: Բայց մեր քաղաքում ուսուցչուհի կա, ով այժմ հայերեն է սովորեցնում: Ամենից շատ հավանել եմ հայկական խոհանոցը», – ասում է Ռիքին:

14-ամյա Վիոլետա Մելիքյանը Վրաստանից է և առաջին անգամը չէ, որ Հայաստանում է: Խոստովանում է, որ շատ է սիրում Հայաստանը, բայց այստեղ ապրելու մասին առայժմ չի մտածել:

«Ես ծնվել ու մեծացել եմ Վրաստանում, չեմ կարծում, որ կկարողանայի այստեղ ապրել: Բայց մենք ամեն տարի գալիս ենք Հայաստան, բարեկամներ ունենք այստեղ: Այս անգամ նոր վայրեր այցելեցի, նոր ընկերներ ձեռք բերեցի: Մարդիկ շատ են փոխվել` ավելի ազատ են, շփվող»:

Կամավոր ընտանիքները սփյուռքահայ երեխաներին անշահախնդրորեն են պահում: Երևանաբնակ Սաթենիկ Աբրահամյանը, օրինակ, հյուրընկալել է 18-ամյա ռումինացի Հարիային:

«Ես շատ եմ սիրում ծանոթանալ սփյուռքահայ ընտանիքների կենցաղին, նրանք շատ հետաքրքիր են: Հարիան հայերեն չգիտի, անգլերեն լեզվով ենք միմյանց հետ շփվում: Շատ տարբեր ենք կենցաղով, դա է հետաքրքրացնում մեր շփումը: Հայաստանում Հարիան առաջին անգամ ծիրան կերավ: Շատ է հավանել հայկական խոհանոցը»,- ոգևորությամբ պատմում է Սաթենիկը:

Նա խոսեց նաև այն տարբերությունների մասին, որոնք ինքն է նկատել տարբեր երկրների հայերի միջև:

«Վրաստանի հայերը մեզանից գրեթե չեն տարբերվում իրենց կենցաղով և ուտելիքներով: Թուրքիայի հայերն ուրիշ հայերենով են խոսում` դժվար ենք իրար հասկանում: Իրենց հագնվելու ոճը տարբերվում է մեզանից, նույնիսկ մտածելակերպն է ուրիշ: Ռումինիայի հայերի մեջ ոչ մի հայկական մասնիկ չեմ գտնում: Արտասահմանի երեխաներից յուրաքանչյուրն ինչ-որ հետաքրքրություն ունի, դրանով էլ տարբերվում են մեր երեխաներից»:

Նախարարության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանն ասում է, որ մշակում են նաև այլ ծրագրեր, որպեսզի 20-ից բարձր տարիք ունեցող երիտասարդները նույնպես ամրացնեն կապը հայրենիքի հետ:

«Օրինակ, այս տարի ունենք մի ծրագիր, որը նախատեսել ենք տարիքով ավելի մեծերի համար: Նախաձեռնել ենք Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց»:

Ամառային դպրոցը պատրաստելու է առաջնորդներ, որպեսզի տարբեր երկրների հայկական համայնքները ներկայացնող երիտասարդներն ավելի ակտիվ մտնեն համայնքային կյանք, կապ ունենան սփյուռքի նախարարության հետ և իրար հետ ակտիվ շփումներ շարունակեն:

Աղբյուր` JNews.am