Ադրբեջանական «Կոնտակտ» ինտերնետային ռեսուրսը հաղորդագրություն տարածելով այն մասին, որ այսօր Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է «Bloomberg» ամերիկյան գործակալության ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանը, տեղադրել էր մեկ այլ Դիանա Մարկոսյանի լուսանկար: Զուգադիպությունը ոչ միայն անվան և ազգանվան մեջ էր, այլ նաև մասնագիտության:
Բայց նրանց միջև տարբերություն էլ կա:
Ըստ «Կոնտակտ»-ի, Բաքվի օդանավակայանում ձերբակալված Դիանա Մարկոսյանը միաժամանակ ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքացի է և Բաքու էր ժամանել իր ռուսական անձնագրով:
Մինչդեռ լուսանկարում Հայաստանի քաղաքացի Դիանա Մարկոսյանն էր և «Ա1+» լրատվական կայքի լրագրողը, ով Երևանում է և այժմ ստիպված է անընդմեջ պատասխանել հարազատների և գործընկերների հեռախոսազանգերին` տեղեկացնելու, որ իր հետ ամեն բան կարգին է, իսկ պատահածը պարզապես թյուրիմացություն է:
Թյուրիմացությո՞ւն է, թե՞ Ադրբեջանի սահմանապահներն իրոք «Bloomberg»-ի ֆոտոլրագրողին դիմավորել են այն համոզմունքով, որ իրականում ոմն Դիանա Մարկոսյանը «Ա1+»-ի լրագրողն է, կարելի է միայն ենթադրել:

«Կոնտակտ» առցանց ռեսուրսը, որը ադրբեջանական «Թուրան» գործակալության ստեղծած նախագծերից է, իր հոդվածում «Ա1+»-ի Դիանա Մարկոսյանի լուսանկարը տեղադրել էր «Bloomberg» գործակալության լոգոյով: Տեխնիկապես դա այնքան էլ դժվար չէ և հարկավոր է ընդամենը մեկ րոպե, եթե փոքր-ինչ պատկերացում ունես «Ֆոտոշոփ» ծրագրից:
Թե որտեղից «Թուրան»-ին «Ա1+»-ի Դիանա Մարկոսյանի այդ նկարը, նույնպես անհասկանալի է, քանի որ համացանցում, մասնավորապես «Google» որոնողական կայքում նման նկար չի առաջարկվում, որ լեզվով էլ գրես նրա անունը:
[[wysiwyg_imageupload:114:]]Թեպետ «Կոնտակտ»-ը որոշ ժամանակ անց հոդվածի լուսանկարը փոխարինեց նյութի իրական հերոսի նկարով, սակայն այդ ընթացքում մի շարք ռեսուրսներ հասցրեցին արտատպել ոչ միայն հոդվածը, այլ նաև պատկերը և տարածել այն իրենց կայքերով:
Իսկ ձերբակալված Դիանա Մարկոսյանին, «Կոնտակտ»-ի փոխանցմամբ, նույն օրը երեկոյան Բաքվի օդանավակայանից ուղարկել են Ստամբուլ:
«Կոնտակտ»-ը նաև նշում է, որ իրենց թղթակցին հաջողվել է խոսել «Bloomberg»-ի թղթակից Դիանա Մարկոսյանի հետ, ով ասել է, որ փաստորեն իր մուտքն Ադրբեջան արգելվում է իր ծագման պատճառով` խոստովանելով նաև, որ ախր երբեք Հայաստանում չի եղել:
Ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանի լուսանկարները կարող եք դիտել այստեղ:
Աղբյուր` JNews.am