Skip to content

Անվճար Wi-Fi ինտերնետի երևանյան քարտեզ

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, նույն ինքը անվանի բլոգեր Kornelij Glas-ը, որոշել է թեթևացնել Երևանի «ցանցառների» (ինտերնետ օգտագործողների) գործը և Google Map-ի օգնությամբ ստեղծել է Երևան քաղաքի անվճար Wi-Fi ինտերնետի քարտեզ՝ հիմնականում ընդգրկելով քաղաքի կենտրոնի հասարակական վայրերը և սրճարանները:

«Այս պահին մոտ 40 կետ եմ ավելացրել և դեռ շարունակում եմ ավելացնել, քանի որ քարտեզը ակտիվացնելուց հետո բլոգի և սոցիալական ցանցերի միջոցով դիմեցի ընկերներիս, որ հուշեն անվճար Wi-Fi-ով առկա այն վայրերի մասին, որոնք չէի նշել», – «ՋեյՆյուզին» ասաց Սամվելը:

Բլոգերը նշում է, որ իրականում հասանելի անվճար Wi-Fi կետեր քաղաքում շատ կան, բայց դրանք հիմնականում մասնավոր ցանցեր են, որոնց բաժանորդները մոռացել են կամ տեղյակ չեն, որ պետք է գաղտնաբառ դնեն, որպեսզի այն չդառնա հանրային: «Նման կետերը նշել քարտեզում սխալ կլինի, քանի որ դրանով իսկ կներխուժենք մասնավոր սեփականության տարածք: Իսկ քարտեզում նշված են միայն այն վայրերը, որոնք հատուկ նախատեսված են հանրային օգտագործման համար»,- ասում է Սամվելը:

Նոր կետեր քարտեզի վրա կարող է ավելացնել միայն հեղինակը: Սամվելը խոստովանում է, որ այդ սահմանափակումը կատարվել է կիբեր-վանդալիզմից խուսափելու և վստահելի աղբյուր դառնալու համար:  «Եթե նման կետեր կան, թող ավելացնեն իմ բլոգում կամ Ֆեյսբուքի էջում և ես դրանք կտեղադրեմ քարտեզում»,- ասում է Սամվելը:

Քարտեզը մանրամասն կարելի է ուսումնասիրել այստեղ:

Աղբյուր` JNews.am