Skip to content

Տախտակացի´ր, բայց զգուշացի´ր. պլանկինգը Հայաստանում ամրապնդում է հորիզոնական դիրքերը

Այսուհետ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները հնարավորություն ունեն իրենց ուժերը փորձելու Հայաստանում զարգացող մի նոր սպորտաձևում, որը կոչվում է պլանկինգ:

Պլանկինգը(planking) թարգմանաբար նշանակում է տախտակացում կամ տախտականալ և այս սպորտաձևի իմաստը կայանում է նրանում, որ մարդը պետք է կարողանա պառկել հորիզոնական դիրքով անհնարին ու անհավանական տեղերում և որոշ ժամանակ պահպանել այդ դիրքը:

Այս էքստրեմալ սպորտաձևը սկիզբ է առել 1997թ-ին Բրիտանիայում, իսկ Հայաստանում այն սկսել է ձևավորվել վերջերս, բայց արդեն գործում է Հայաստանի պլանկինգի ֆեդերացիան:

Ըստ ֆեդերացիայի հիմնադիր Վարազդատ Ղազարյանի` պլանկինգը հնարավորություն է տալիս կյանքն ավելի գունավոր ու զվարճալի դարձնել:

«Մեր առօրյան շատ գորշ ու անշուք է. այս նախաձեռնությամբ փորձում ենք առօրյան ավելի հետաքրքիր դարձնել: Մեր նպատակը մարդկանց ժպտալ սովորեցնելն է»,- ասում է Ղազարյանը:

Ֆեդերացիային կարող են միանալ բոլորը` առանց տարիքային սահմանափակման: Պետք է պարզապես նկարվել հորիզոնական դիրքով որևէ անհավանական վայրում և նկարը ուղարկել ֆեդերացիա կամ տեղադրել նրանց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: Խմբի ամենատարեց անդամը 50-ամյա Նաիրա Մուրադյանն է:

Ֆեդերացիան առաջացրել է և´ դրական, և´ բացասական արձագանքներ, սակայն խումբը դեմ չէ առողջ քննադատությանը:

[[wysiwyg_imageupload:119:height=243,width=352]]20-ամյա ուսանողուհի Անի Գաբրիելյանը բացասաբար է վերաբերվում այս սպորտաձևին և կարծում է, որ այն անտրամաբանական է և կարող է ռիսկի ենթարկել մարդու կյանքը: Ավստրալիայում, օրինակ, 20-ամյա մի երիտասարդ զոհվել է պատշգամբում պլանկինգի անհաջող փորձն իրականացնելիս:

Հայաստանի պլանկինգի ֆեդերացիան պատասխանատվություն չի կրում մասնակիցների անվտանգության համար և կոչ է անում չվտանգել կյանքը հանուն պլանկինգի:

Խմբի ակտիվ մասնակիցներից Էդուարդ Լևանյանը, ով պլանկինգ իրականացնելու ընթացքում հայտնվել է կյանքին սպառնացող իրավիճակում, ասում է, որ ծանր աշխատանքի ընթացքում պլանկինգը մեկ րոպե լիցքաթափվելու հնարավորություն է տալիս:

«Առաջին անգամ փորձում ես համեմատաբար ավելի հարթ տեղում, հետո սկսում ես ավելի ռիսկային տեղեր փնտրել «պլանկվելու» համար»,- նշում է Էդուարդը:

Հիմնադրելով ֆեդերացիան` Վարազդատ Ղազարյանը մտավախություն ուներ, որ հասարակությունը դժվարությամբ կընդունի նոր սպորտաձևը, սակայն ամենևին էլ այդպես չեղավ: «Խումբն օրեցօր համալրվում է նոր անդամներով ու պլանկ նկարներով», – հավաստում է նա:

[[wysiwyg_imageupload:120:height=107,width=292]]

Աղբյուր` JNews.am

Image Source: Armenian Planking Federation