«Հրապարակ» օրաթերթի դեմ նոր հայց է ներկայացվել, այս անգամ Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կողմից: Այդ հայցի հիման վրա էլ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրել` պարտադրելով մինչ դատական գործի ավարտը դատական վեճի մասին հրապարակավ որևէ տեղեկություն չտարածել:
Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը այս որոշման մասին իմացել է միայն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) որոշումից:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Հրապարակ»-ի խմբագիրն ասել է, որ թերթի լույս տեսնելուց ժամեր անց զանգ է ստացվել ԴԱՀԿ-ից, որտեղից զգուշացրել են, որ որոշումը խախտելու համար քրեական գործ կարող է հարուցվել: Օհանյանի համոզմամբ այսպիսով խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված տեղեկություններ տարածելու իրենց իրավունքը:

Օհանյանը «Ազատության» թղթակցին ասել է, որ իր կարծիքով Միսակ Մարտիրոսյանի հայցի պատճառ կարող էր հանդիսանալ «Հրապարակ» օրաթերթի մեկ ամիս առաջ (օգոստոսի 11-ին և 12-ին) հրապարակած «Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց» վերնագրով երկու հոդվածները, որտեղ տպագրվել են դատական ծառայողների կողմից Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված նամակից հատվածներ:
«Հրապարակ»-ին աջակցելու կոչով հանդես են եկել մի շարք կազմակերպություններ և անհատներ:
«Քանի որ դատարանը Սահմանադրության խախտմամբ «Հրապարակ» օրաթերթին զրկել է խոսքի ազատությունից` արգելելով հանդես գալ սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որևէ տեղեկատվության տարածումից և այդ արգելքը տարածվում է միայն «Հրապարակ»-ի վրա, ապա լրատվամիջոցներին առաջարկում ու կոչ ենք անում սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված հանդես գալ բազմազան մեկնաբանություններով ու հրապարակումներով»,- հայտարարության մեջ նշել է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Ի պաշտպանություն «Հրապարակի»` փորձագետ Մեսրոպ Հարությունյանը բաց նամակով դիմել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որտեղ ասվում է, որ «իբրև հայցի ապահովման միջոց գույքի վրա կալանք դնելը դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, սակայն հրապարակումներով հանդես գալու արգելանքը խոսքի ազատության աղաղակող ոտնահարում է…»:
Փորձագետն իր նամակը ավարտում է հետևյալ տողերով. «կարծում եմ Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման այս աղաղակող փաստը պետք է արժանանա խիստ դատապարտման, և ձեր կողմից պետք է կիրառվեն համապատասխան միջոցառումներ, որպեսզի այն վերացվի ու այլևս երբեք և որևէ մեկի կողմից չկիրառվի, ինչքան հզոր պաշտոնյաների շահերը պաշտպանելուն էլ որ այն միտված լինի»:
Հարությունյանի նամակին Արդարադատության նախարար Թովմասյանը պատասխանել է սեպտեմբերի 13-ին, նշելով, որ դատաքննության ընթացքում դատավորի գործունեությանը միջամտելն անթույլատրելի է.
«Գործի դատական քննության այս փուլում դատավորի գործողություններին հրապարակային գնահատական տալը, այդ թվում` կարգապահական վարույթ հարուցելու օրենսդրությամբ ՀՀ արդարադատության նախարարին վերապահված լիազորությունից օգտվելը, կարող է խաթարել դատավորի անկախության եւ գործի քննության ժամանակ ինքնուրույն, գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ առաջնորդվելու սկզբունքների իմաստը»:
Հրապարակի դեմ հարուցված գործը դեռեւս գտնվում է դատական քննության փուլում:
/լրաքաղ/
JNews.am