«Maestro TV» հեռուստաընկերության լրագրողները պահանջում են ոստիկանությունից իրենց վերադարձնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Կվարելիում գտնվող խաղողի այգում սեպտեմբերի 25-ին նկարահանած տեսանյութերը:
«Առանց հավատարմագրման» հեռուստաշոուի անձնակազմը՝ հեղինակ Շալվա Ռամիշվիլիի հետ միասին, նկարահանումներ են իրականացրել նախագահին պատկանող տարածքներում, երբ նրանց ձերբակալել են և բռնագրավել նկարահանող սարքավորումները: Շուտով տեխնիկան հետ է վերադարձվել նրանց, սակայն առանց հիշողության քարտերի և բարձրախոսի:
Ինչպես Ռամիշվիլին հայտնում է իր ֆեյսբուքի էջում՝ նա և իր նկարահանող խումբը մտել են նախագահին պատկանող տարածք (որը նա վերջերս է գնել անհատ անձից) առանց որևէ խոչընդոտի՝ չնայած այն փաստին, որ այնտեղ եղել են ոստիկանության աշխատակիցներ:
«Ոչ ոք չհարցրեց, թե ուր եմ գնում: Բոլորը մեզանից փախչում էին, ոստիկանները թաքնվում էին խաղողի այգում: Ես նրանց հարցնում էի՝ ում տունն է սա, նրանք ինձ չէին պատասխանում», – հիշում է Ռամիշվիլին: Ըստ նրա՝ նախագահի այգին դարպաս չուներ:
Ռամիշվիլին պնդում է, որ քիչ անց Կվարելիի ոստիկանապետը քաղաքացիական հագուստով մոտեցել է նրանց և տարել տարածքից դուրս:

«Մի հսկա երիտասարդ հարձակվեց ինձ վրա, ստիպեց նստել իրենց մեքենան՝ խլելով իմ նկարահանող սարքերը: Նրանք տարան ինձ այգու տարածքից դուրս: Մեքենայում ինձ պահեցին մոտ 15 րոպե, հետո հասկացան, թե ինչ հիմար արարք են գործում և բաց թողեցին ինձ: Սարքերի մի մասը նրանք վերադարձրին երկու ժամ անց: Հիշողության քարտերը և բարձրախոսը դեռ նրանց մոտ են», – ասում է Ռամիշվիլին:
Համաձայն Կախեթիի տեղեկատվական կենտրոնի՝ Վրաստանի նախագահի այգում տեղի ունեցածի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Տեղի ոստիկանական բաժանմունքը զերծ է մնում պաշտոնական մեկնաբանություններից:
Աղբյուր: Media.ge