Skip to content

«Ոսկե բանալին» և «Ժանգոտ կողպեքը» գտան իրենց արժանի տերերին

Տեղեկատվության ազատության շաբաթվան նվիրված միջոցառումները Հայաստանում եզրափակվեցին սեպտեմբերի 28-ին` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությամբ:

Այս անգամ «Ժանգոտ կողպեքի» արժանացան ամենազավեշտալի պաշտոնական պատասխանների հեղինակները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և Համալսարանների համատիրությունը: Ի տարբերություն նախորդ տարիների այս անգամ «Ժանգոտ կողպեք» չշնորհվեց որևէ պետական մարմնի` որպես ամենափակ կառույցի: Ըստ ԻԱԿ ղեկավարության, հավակնող թեկնածուն նախօրեին ուղարկել էր ԻԱԿ-ին հուզող հարցերի լիարժեք պատասխանները, այդ իսկ պատճառով կենտրոնը որոշել էր չպախարակել կառույցի անունը:

«Ժանգոտ կողպեք» մրցանակը տրվում է այն կազմակերպություններին, որոնք չեն պատասխանում քաղաքացիների կամ կազմակերպությունների հարցումներին և բավարար չեն աշխատում: Իսկ «Ոսկե բանալի» մրցանակը տրվում է այն կառույցներին, պետական հաստատություններին, անձանց և ԶԼՄ-ներին, որոնք բաց և թափանցիկ աշխատանք են կատարում:

Այս տարի ԻԱԿ-ը «Ոսկե բանալիներ» էր պատրաստել 6 անվանակարգերում, իսկ կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ հատուկ մրցանակներ շնորհեց Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցող տասը կազմակերպությունների, որոնց թվում էին «Առավոտ» օրաթերթը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը և Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

[[wysiwyg_imageupload:126:height=390,width=255]]«Ոսկե բանալի» մրցանակի արժանացավ նաև 22-ամյա Արման Ղարիբյանը` «Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվը լուսաբանող» անվանակարգում: Lragir.am լրատվական կայքի լրագրող Արման Ղարիբյանը բազմաթիվ հարցումներով դիմել էր Տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին` նրանցից պահանջելով տեղեկատվության տրամադրում, որն, ըստ Արմանի, մեծ ջանքեր է պահանջել, բայց ի վերջո ստացել անհրաժեշտ պատասխանները:

«Ըստ էության այդ ջանքերի գնահատումն այսօր այդ մրցանակի հանձնումն էր: Կարծում եմ` մեզ մոտ տեղեկատվության ազատությունը դեռ բավարար մակարդակի վրա չի գտնվում, թեև խոստովանեմ, որ առաջընթաց իսկապես կա, սակայն մենք ավելին ենք ուզում, որովհետև անկախության սերունդն ենք», – ասում է մրցանակակիրը:

Արարողությանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինչպես նաև պետական այլ կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ «Ոսկե բանալին» ու «Ժանգոտ կողպեքը» դիտարկվում են որպես համագործակցության հրաշալի հնարավորություն: «Ես կառավարության անունից հավաստիացնում եմ, որ  տեղեկատվության հասանելիությունը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին էական առաջընթաց ենք ապահովել պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործում և դա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ: Ժամանակակից աշխարհը տեղեկատվության հետ աշխատելու խնդիրը դարձրել է համար մեկ խնդիր, քանի որ դրա հետ աշխատելն այդքան էլ հեշտ չէ, և անհրաժեշտություն կա այն զանազանել»,- ասել է վարչապետը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով Հայաստանում տեղեկատվության ազատության առաջընթաց կա: «Մեկ քայլ առաջ գնացել ենք, բայց դա դեռևս բավարար չէ: Առաջընթաց կա, նաև տեսանք այն բարձր մակարդակի ներկայացուցչությունը, որն այստեղ է, և բոլորն էլ խոստումներ են տալիս: Սակայն մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու»,- ասել է Դոյդոյանը:

Այս տարի «Ոսկե բանալի» մրցանակին արժանացան.

  • ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը, որպես 2011թ. ամենահրապարակային գործող ու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին,
  • ՀՀ Արդարադատության նախարարությունը, որպես 2011թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայքը տնօրինող մարմին,
  • Կոտայքի մարզպետարանը` տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնության համար,
  • «Պետական կարիքների զոհերը» ՀԿ-ը, որպես տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն,
  • Lragir.am լրատվական գործակալության լրագրող Արման Ղարիբյանը, որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող,
  • PanARMENIAN.Net գործակալությունը և Hra.am կայքի խմբագրությունը, որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոցներ:

Աղբյուր` JNews.am