Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Մեդիամաքս լրատվական գործակալությունը ներկայացրեցին Yerevan Web Meetings 2011 նախագիծը, որի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության (content) ստեղծման և առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը:
Yerevan Web Meetings 2011 ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Մեդիամաքսին: Նախագծի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Yerevan Web Meetings 2011 ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելեն անվանի մասնագետներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն ինտերնետային նախագծերի իրականացմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների և անհատների համար:
Վարպետության դասերը կանցկացվեն Մեդիամաքսի գրասենյակում: Դրանք նաև իրական ժամանակի ռեժիմում (live streaming) կհեռարձակվեն www.Itel.am կայքում:
Կազմակերպիչները վարպետության դասերին մասնակցելու հրավերներ կուղարկեն ոլորտի ներկայացուցիչներին, սակայն որոշակի տեղեր հասանելի կլինեն նաև ինտերնետային սկսնակ (start-up) ընկերությունների համար:
Աղբյուր: JNews.am