Skip to content

Հայցվորի թիրախում. Մինասի որմնանկարները «Զվարթնոցում» են, իսկ վարպետի տղան դեռ դժգոհ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն մեկ ամիս է ընթանում է դատական նիստ, որի հայցվոր կողմը հանդիսանում է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը, ով դատի է տվել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին:

Ավետիսյանը, ով նաև «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջում է հերքել «Ասպարեզ» ակումբի կայքում հրապարակված հոդվածում առկա «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և պատասխանող կողմին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել»:

Հայցվոր կողմը պահանջում է նաև պատճառված վնասի փոխհատուցում` 2 մլն 200 հազար դրամի չափով (500 000 դրամը` վիրավորանքի, 1 500 000 դրամը` զրպարտության և 200 000 դրամը` հայցվորի իրավունքների պաշտպանության ծախսերի համար):

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն մեկ ամիս է ընթանում է դատական նիստ, որի հայցվոր կողմը հանդիսանում է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը, ով դատի է տվել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին:

Ավետիսյանը, ով նաև «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջում է հերքել «Ասպարեզ» ակումբի կայքում հրապարակված հոդվածում առկա «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և պատասխանող կողմին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել»:

Հայցվոր կողմը պահանջում է նաև պատճառված վնասի փոխհատուցում` 2 մլն 200 հազար դրամի չափով (500 000 դրամը` վիրավորանքի, 1 500 000 դրամը` զրպարտության և 200 000 դրամը` հայցվորի իրավունքների պաշտպանության ծախսերի համար):

Դատական հայցի նախապատմությունը կայանում է նրանում, որ այս տարվա գարնանը գյումրեցի մտավորականներ, արվեստագետներ և պարզապես շարքային քաղաքացիներ մեծ աղմուկ բարձրացրին կառավարության որոշումներից մեկի վերաբերյալ, համաձայն որի` «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմանդրամը թույլտվություն ստացավ` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ միջոցների հաշվին Մինաս Ավետիսյանի «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները Գյումրիից տեղափոխելու «Զվարթնոց» օդանավակայան: Վարպետ Մինասը որմնանկարներ նկարել էր 1970-1974 թվականներին: Այս երկուսը նկարել է Գյումրու «Էլեկտրասարք» գործարանի ճաշարանում և նախկին «Գալվանամետր» գործարանի հիմնական մասնաշենքում, որոնք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով վթարային էին (մանրամասներն այստեղ):

Կառավարության որոշման համաձայն, վարպետ Մինասի ստեղծագործությունները «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ -ին տրվեցին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով: Այսօր արդեն «Երկանք» որմնանկարը ներկայացված է օդանավակայանի նախագահական համալիրում, իսկ «Թել են մանում» որմնանկարը` նորակառույց ուղևորային համալիրի մեկնման սրահում (շահագործման հանձնվեց հոկտեմբերի 5-ին):

[[wysiwyg_imageupload:129:height=244,width=330]]Գյումրեցիները կտրականապես դեմ էին այդ որոշմանը` պահանջելով իրենց քաղաքի մշակութային արժեքները չտեղափոխել բնօրրանից և ստեղծել համապատասխան միջոցներ` դրանք տեղում պահպանելու համար: Գյումրեցի մտավորականներին վիրավորել էր նաև այն փաստը, որ կառավարությունը նման որոշում կայացրել է` բացարձակապես հաշվի չառնելով գյումրեցիների կարծիքը: Այս կապակցությամբ քաղաքում կազմակերպել էին մի շարք հանրային ակցիաներ, տարածել էին հայտարարություններ և քննադատական հոդվածներ հրապարակել Asparez.am կայքում:

Asparez.am կայքում տեղ գտած «Կան բաներ, որ չեն ներվում» հրապարակման համաձայն, որի հեղինակը Լևոն Բարսեղյանն է, նշված էր, որ Մինասի որդին` Արման Ավետիսյանը, Գյումրու «Գալվանամետր» գործարանի բակում Գյումրու մշակույթի գործիչներին խոստացել էր առանց գյումրեցիների համաձայնության որմնանկարները չտեղափոխել մայրաքաղաք, սակայն հետագայում խախտել էր պայմանավորվածությունը` դրանք բեռնատարով գաղտնի տեղափոխելով մայրաքաղաք:

Ըստ հայցվորի շահերի պաշտպան Անի Խլղաթյանի` հայցի համար հիմք են հանդիսացել «Ասպարեզ» ակումբի հրապարակումները: «Ճիշտ է, «Ասպարեզ»-ը որպես լրատվամիջոց գրանցված չէ, բայց իրականացրել է լրատվական գործունեություն»,- ասում է Խլղաթյանն’ ընդգծելով, որ եթե Լևոն Բարսեղյանը հրապարակային ներողություն խնդրի, ապա հնարավոր է իր վստահորդը նյութական վնասի փոխհատուցման մասով փոխզիջումների գնա:

«ՋեյՆյուզի» հետ զրույցում Խլղաթյանն ասել է, որ իրենց գերնպատակը պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է: Պետք է նշել, որ «Ասպարեզ» ակումբի կայքում Մինասի որմնանկարների վերաբերյալ տեղադրված ոչ բոլոր նյութերի հեղինակն է Լևոն Բարսեղյանը: Սակայն հայցվորի թիրախում հայտնվել է Բարսեղյանը:

«Բնականաբար, յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր անձ չի կարող վիրավորական չհամարել «լարախաղաց» բառը, հոր որմնանկարներից ֆինանսական եկամուտներ ստանալու, վզից չանգյալ և գդալ կախելու, Էռնեկյանի պատվերով գործելու արտահայտությունները», – ասում է Խլղաթյանը:

[[wysiwyg_imageupload:130:height=264,width=333]]Ըստ նրա` այդ հոդվածներում հնչում են նաև այնպիսի տեղեկություններ, որոնք վիրավորում են նաև տղամարդկային արժանապատվությունն ու չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես` «մենք կարծել ենք, թե տղամարդու հետ ենք գործ ունեցել», «թռավ իր պայմանավորվածությունից»:

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ պարզաբանում է, որ նա իր հոդվածներով որևէ վիրավորանք չի հասցրել Մինասի որդուն, այլ հնչեցրել է գնահատականներ Գյումրու արվեստագետների ու մշակույթի գործիչների տարածած հաղորդագրությունների հիման վրա: Վերջինս դատարանին միջնորդություն է ներկայացրել որպես վկաներ դատարան հրավիրել մշակույթի նախարարին ու փոխնախարարին, սակայն մերժում է ստացել:

Մինչդեռ Լևոն Բարսեղյանի համոզմամբ, այդ երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով հնարավոր կլիներ բացահայտել իրականությունը, մասնավորապես, որմնանկարները տեղափոխվել են նախարարության գիտությա՞մբ, թե՞ Մինասի որդու նախաձեռնությամբ, և ի՞նչ դիրքորոշում ուներ այս հարցում նախարարությունը:

Բարսեղյանը հաջորդ դատական նիստի ժամանակ պետք է ներկայացնի ապացույցներ, որ Արման Ավետիսյանը խախտել է գյումրեցի արվեստագետների հետ ունեցած պայմանավորվածությունը, որմնանկարները գաղտնի է տեղափոխել մայրաքաղաք, գործել է օդանավակայանի սեփականատիրոջ պատվերով և այլն:

Մեկ ամսվա ընթացքում այս գործով առայժմ երկու դատական նիստ է տեղի ունեցել:

Հաջորդը նշանակվել է հոկտեմբերի 11-ին: 

Աղբյուր` JNews.am