«Իրավաբանական խորհրդատվություն մարդկանց համար». սա Marneuli TV-ի նոր հեռուստանախագիծն է, որի նպատակն է անվճար իրավաբանական խորհդատվություն տրամադրել Մարնեուլի և Քվերնո Քարթլի շրջանների բնակչությանը: Նոր նախագիծը կազմվել է IREX և G-MEDIA ծրագրի շրջանակներում և իր մեջ ներառում է 24 հեռուստահաղորդում:
Հասարակ մարդկանց հարաբերությունները իշխանությունների, Վրաստանի հանրային և քաղաքացիական հաստատությունների, բանկերի հետ և շատ այլ թեմաներ կքննարկվեն ամեն շաբաթ հրավիրված փորձագետների և լրագրողների շրջանում: Ըստ Marneuli TV-ի տնօրեն Շալվա Շուբլաձեի՝ հաղորդումները ուղիղ եթերում թարգմանվում են նաև ադրբեջաներենով:
«Մարդիկ զարմացած են, որ հնարավորություն ունեն անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ եթերից: Երևի սա է պատճառը, որ զանգահարում, ակտիվորեն մասնակցում և պատմում են մեզ իրենց խնդիրների մասին», – ասում է Շալվա Շուբլաձեն:
Աղբյուր: Media.ge