Skip to content

Հայ լրագրողը CNN-ի հեռուստադիտողին ներկայացնում է Հայաստանը /տեսանյութ/

Արդեն մեկուկես տարի է, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Գայանե Ավետիսյանը «World View» հաղորդման շրջանակներում CNN-ի հեռուստադիտողներին պատմում է Հայաստանի մասին:

Տաթևի վանք տանող ճոպանուղու, հայկական ծիսական տիկնիկների, Սիսիանի բազմադարյա գինեգործության և Քարահունջի աստղադիտարանի մասին ռեպորտաժների շարքն արժանացել է հեռուստադիտողների դրական արձագանքին:

«CNN հեռուստաընկերության «World View» ծրագրի հետ համագործակցում են աշխարհի տարբեր երկրներ: Հաղորդման նպատակը ոչ թե CNN-ի, այլ տվյալ երկրի հեռուստաընկերության` լրագրողների աչքերով այդ երկիրը ներկայացնելն է»,- ասում է Գայանեն:

Այս հաղորդման հետ համագործակցությունը հիմնված է կամավորական սկզբունքների վրա. նկարահանող խումբը նյութերի համար հոնորար չի ստանում: Միակ հատուցումը CNN-ի բազմամիլիոնանոց լսարանին Հայաստանի տեսարժան վայրերը ցուցադրելու հնարավորությունն է: Նման նախաձեռնության համար սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ, Գայանեն պարգևատրվեց Հայաստանի վարչապետի շնորհակալագրով:

Նրա վերջին ռեպորտաժը Արցախի տարածքում հնագույն Տիգրանակերտ քաղաքի պեղումների մասին էր, որը CNN-ով ցուցադրելուց հետո արժանացավ հարևան Ադրբեջանի իշխանությունների դժգոհությանը: Պաշտոնական Բաքուն շտապեց բացատրություն պահանջել ԱՄՆ դեսպանատնից:

«Մենք վաղուց ուզում էինք Արցախի մասին ռեպորտաժ պատրաստել, սակայն երկար ժամանակ ձեռնպահ էինք մնում, քանի որ այն կոնֆլիկտային տարածաշրջան է: Այս ամառ հանգիստս անց եմ կացրել Արցախում, շատ տպավորված էի Տիգրանակերտի պեղումներով, և մենք, այնուամենայնիվ, որոշեցինք հնագույն քաղաքի մասին ռեպորտաժ պատրաստել»,- ասում է Գայանեն:

Մինչև Արցախի մասին պատմող թեմայի վերջնական հաստատումը, համոզվելու համար, որ ռեպորտաժը եթեր կհեռարձակվի, Գայանեն նախապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին պատմող մի շարք հղումներ ուղարկեց CNN-ի «World View»-ի խմբագրություն, որպեսզի այդ տարածաշրջանի մասին լավ պատկերացում կազմեն:

Գայանեն պատմում է, որ նկարահանման թույլտվությունը ստանալուց հետո, նա փորձել է ռեպորտաժը հնարավորինս հավասարակշռված պատրաստել` նյութը կառուցելով Տիգրանակերտի պեղումների վրա` առանց քաղաքական ենթատեքստի: Իսկ հաղորդավարի տեքստը գրվել է CNN-ի խմբագրությունում:

Պաշտոնական Բաքվի դժգոհությանն ի պատասխան` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Կիտ Բինը 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ CNN-ը մասնավոր հեռուստաալիք է և ինքն է ձևավորում իր խմբագրական քաղաքականությունը, և առաջարկել է իրենց հարցերն ուղղել հեռուստաընկերությանը:

Այն, որ CNN հեռուստաընկերությունն ունի կոշտ խմբագրական քաղաքականություն, կասկած չի հարուցում: Ըստ Գայանե Ավետիսյանի` հարիսայի ավանդական պատրաստման մասին ռեպորտաժներից մեկից, որը նվիրված էր 1915թ-ի ցեղասպանության զոհերի հիշատակին, հանվել է հայերի ցեղասպանություն բառակապակցությունը և այն փոխարինվել «առավել դիվանագիտական» ձևակերպմամբ:

Ինչևէ, Տիգրանակերտի մասին պատմող նյութին շարունակելու են հետևել այլ նյութեր: «Երկիր Մեդիա»-ն շարունակելու է CNN-ի համար Հայաստանի մասին պատմող նյութերի պատրաստումը, և արդեն հաստատվել է Արենի գյուղում գինու փառատոնի մասին պատմող հաջորդ նյութը, որը եթեր կհեռարձակվի նոյեմբերին: 

Աղբյուր` JNews.am